Թուրքիան ընդլայնել է սեպտեմբերի 18-ին Իրաքի սահմանին սկսված զորավարժության մասշտաբները:
Զորավարժությունը տեղի է ունենոմ Հաբուր սահմանային անցակետի հարևանությամբ, որը անցում է ապահովում Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի և հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության Զահո քաղաքի միջև: Թուրքական մամուլը այս զորավարժությունը որակում է, որպես Թուրքիայի ուղերձը իրաքյան Քուրդիստանին այդտեղ անցկացվելիք անկախության հանրաքվեի ֆոնին:
Նշվում է, որ զորավարժությանը մասնակցում են շուրջ 100 միավոր ռազմական ծանր տեխնիկա, այդ թվում՝ M-60 տանկեր, ոչ հեռահար ՀՕՊ համակարգեր, հակատանկային հարձակողական զրահամեքենաներ, «Fırtına» թուրքական հաուբից հրանոթներ, ինչպես նաև առաջին օգնության մեքենանր:
Հիշեցնենք, որ Իրաքի Քուրդիստանում նախատեսվող անկախության հանրաքվեն խիստ քննադատության է ենթարկվել պաշտոնական Անկարայի կողմից: Նախագահ Էրդողանը անընդունելի է համարել Իրաքի տարածքային ամբողջականությունը խաթարող ցանկացած գործողություն:
«Այն խորապես անհանգստացնում է մեզ՝ գտնվելով մեզանից 350կմ հեռավորության վրա»,- ասել է Էրդողանը:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44