Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ հանդիպել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու.Ամանոյի հետ։
Քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարար Աշոտ Մանուկյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին ներկայացրել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրի ընթացքը։ Կարևորվել է ԱԷՄԳ-ի դերը ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աջակցության ծրագրերի իրականացման գործում։ Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու ծրագրին և այդ գործընթացին ԱԷՄԳ-ի աջակցության տրամադրման հնարավորություններին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-22 Վիեննայում ընթանում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ։
Armenpress.am
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03