ARM | RUS |

Մայր Աթոռում տեղի է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված վավերագրերի ժողովածուների շնորհանդես

21.09.17 | 13:07

Սեպտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, տեղի ունեցավ երջանկահիշատակ Տ. Տ. Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին նվիրված վավերագրերի և արխիվային նյութերի երկու ժողովածուների շնորհանդեսը: Ժողովածուներն ընդգրկում են Հայաստանի Ազգային արխիվում և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արխիվում պահվող վավերագրերն ու արխիվային նյութերը: Վավերագրերի Ա հատորը տպագրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իսկ Բ հատորը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի կողմից: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններ, ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Մատենադարանի աշխատակիցներ, գիտնականներ և ճեմարանականներ։ Գարեգին Ա Հայրապետի ծննդյան 150-ամյակի և վախճանման 65-րդ տարելիցի ոգեկոչմանը ձոնված երեկույթը սկսվեց Տերունական աղոթքով և Մայր Աթոռի Արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանի բացման խոսքով: «Բնավ պատահական չէ, այլ աստվածային նախախնամություն է, որ մերազնյա Առաջին հանրապետության ազգային հերոսներից մեկի՝ Տ. Տ. Գարեգին Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված պատմական կարևորություն ունեցող այս ժողովածուների լույս ընծայումն ու ներկայացումը կանխում է Սարդարապատի հերոսամարտի և Հայոց պետականության վերականգնման 100-ամյա հոբելյանները: Մեր Հայրենիքը, մեր Ազգն ու մեր Եկեղեցին այսօր էլ և ցկատարած աշխարհի կարիք ունեն անձնուրաց ու անձնազոհ զավակների, պետական այրերի ու հոգևոր սպասավորների: Ամենևին պատահական չէ, այլ Աստծո նախախնամ կամքի համաձայն է, որ մեր Սուրբ Եկեղեցու շնորհազարդ գահակալներից Տ. Տ. Գարեգին Հովսեփյան Կաթողիկոսի այս վավերագրական ժառանգությունը հրատարակվում է համաժամանակ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Կիլիկիո կաթողիկոսության նստավայր Անթիլիասում», - նշեց Ասողիկ քահանան իր խոսքում։ Այնուհետև շնորհանդեսի մասնակիցները դիտեցին Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված ֆիլմը, որից հետո ժողովածուների բովանդակությանը և կատարված աշխատանքին անդրադարձ կատարեց Հայաստանի ազգային արխիվի աշխատակից, պատմ. գիտ. թեկ. Գոհար Ավագյանը, ում ազնիվ աշխատասիրությամբ պատրաստվել են ներկայացված արժեքավոր հրատարակությունները: Այս առիթով խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ հանգամանորեն անդրադառնալով Հովսեփյան Կաթողիկոսի լուսավոր կերպարին, ժամանակի դժվարին պատմական հանգամանքներում նրա նվիրյալ գործունեությանը և ազգին ու Հայոց Եկեղեցուն մատուցած անգնահատելի ծառայությանը։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Ղազարյանն իր հերթին խոսեց Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսի գիտական վաստակի մասին: Հանդիսությանը Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան) կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր, հայ և օտար կոմպոզիտորների ստեղծագործություններ: Վերջում Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսի մեծ վաստակի և հիշատակի առջև իր խոնարհումն արտահայտեց Նորին Սրբություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։ «Պատմության մեջ մեծություններ կան, որոնք լույս են դառնում, լույս են մնում պատմության հուշերի դիմաց: Պատմության մեջ մեծություններ կան, որոնք իրենց հոգեմտավոր ստեղծագործությամբ վեր են պատմության հոգուց: Այսպիսին եղավ և այսպիսին մնաց Գարեգին Հովսեփյանց Կաթողիկոսը։ Հայ լեզվի բազմաշնորհ, բազմավաստակ բառերը տկար են նկարագրելու Գարեգին Հովսեփյանց Կաթողիկոսի կյանքը և հոգեմտավոր վաստակը Սուրբ Էջմիածնից սկսյալ մինչև Ռուսաստան, Թիֆլիս, Ամերիկա և Անթիլիաս: Հարուստ կյանք ունեցավ և իր կյանքով ու վաստակով հարստացրեց մեր Եկեղեցու ու ժողովրդի կյանքը: Հայաստանն ապրեց նաև Հայաստանից դուրս: Հայաստանն իր հետ տարավ, ուր որ գնաց. Հայաստանն իր ոգիով, իր տագնապներով, իր տեսիլքով, Հայաստանն իր դարերով, իր քարերով, ձեռագրերով, մանրանկարներով: Ճանաչեց, ուսումնասիրեց և ապրեց նրանով, ինչ որ ուսումնասիրեց։ …Պաշտամունքի հասնող սեր ունեցավ հայ մշակույթի նկատմամբ, մեր Եկեղեցու աստվածաբանությունը, հավատքը, ծեսը, մեր ողջ պատմությունը դիտեց և արժևորեց հայ մշակույթի լույսի տակ, որովհետև տեսավ, վերլուծեց, որ մեր ժողովրդի կյանքում Հայաստանը, հայրենիքը, մշակույթը, հավատքը, եկեղեցին սերտորեն ընդելուզված են իրար հետ» , - ընդգծեց Արամ Ա Կաթողիկոսը՝ խոսելով նվիրյալ հովիվ, հանձնառու ուսուցիչ, հայրենասեր, մտավորական և գիտնական բազմաշնորհ Գարեգին Ա Հայրապետի մասին։ Արամ Ա Կաթողիկոսը նաև անդրադարձավ Գարեգին Ա Հովսեփյանի հայրապետության տարիներին, հավատքով ու հանձնառությամբ հայրենիքին ու ժողովրդին այդ հանգամանքի մեջ ծառայելու մղումին՝ շեշտելով. «Գարեգին Հովսեփյանց եղավ, մնաց ու կմնա մեծություն, Հայ Եկեղեցու ճառագայթող մեծություններից մեկը»։ Վավերագրերի շնորհանդեսն ամփոփվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամով։ Հայրապետական սիրով ողջունելով հանդիսությանը մասնակից հոգևոր դասին և հավատավոր հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասաց. «Մեր Սուրբ Եկեղեցին, որ դարերի հոլովույթում հաճախ է դիմագրավել նեղությունների, գործել պատմական ու քաղաքական դժվարին պայմաններում, շնորհիվ առաքինազարդ Հայրապետների՝ փառքով է վերհառնել փորձություններից ու շարունակել տերունապատվեր իր առաքելությունը: Ահա այսպիսի մեծանուն Կաթողիկոսներից է Գարեգին Ա Հովսեփյանը, ում անունն արձանագրված է մեր նոր ժամանակների պատմության կարևոր իրադարձությունների բարձրակետում: «Այր՝ լի շնորհօք եւ զօրութեամբ» (Գործք Զ 8): Նոր Կտակարանի այս խոսքերը ճշմարտապես բնորոշում են Գարեգին Հովսեփյան Կաթողիկոսին: Նա Քրիստոսի հավատարիմ ու քաջ զինվոր էր հոգևոր անդաստանում, միության ջատագովն ու իրագործողն էր ներեկեղեցական ասպարեզում, փայլուն միտք էր գիտական աշխարհում, ոգի ու սխրանք էր մարտի դաշտում, մեծ հայ և ականավոր գործիչ ազգային կյանքում: Նա իր հովվական ու առաջնորդական գործունեության բոլոր տարիներին հայրական խնամքով, սիրով ու հոգատարությամբ հովվեց մեր ժողովրդի զավակներին, պայծառացրեց հավատքը, հավելեց ազգասիրությունն ու հայրենանվիրումը: Տիրոջ անձնվեր սպասավորի առաջնորդության ներքո վերելք ու զարթոնք ապրեց ազգային-եկեղեցական կյանքը Ղրիմի և Նոր Նախիջևանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների հայոց թեմերի: Մեր ժողովրդի համար օրհասական պահին Քրիստոսի նվիրյալ սպասավորը դարձավ ազգի ու հայրենյաց պաշտպանության զինվոր, «հովիւ քաջ, որ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց» (Հովհ. Ժ 11): Սարդարապատում նա հառնեց որպես նոր Ղևոնդ Երեց և մահապարտների գնդի ու հայոց աշխարհազորի հետ իր ավանդը բերեց հայրենիքի պաշտպանության նվիրական գործին և հաղթանակի կերտմանը, որը դարձավ հիմքը մեր անկախ պետականության հաստատման: Երջանկահիշատակ Գարեգին Հովսեփյանը առաքելության ծանրաբեռն վաստակով ընտրվեց Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս, և ինչպես վկայեց Մեր հոգևոր եղբայր Արամ Ա Կաթողիկոսը, առավել շենացրեց Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, նվիրական տեսլականներ կյանքի կոչեց, եկեղեցանպաստ ու ազգօգուտ ծրագրեր իրագործեց: Նա նորովի ցոլացրեց Լուսավորչի տեսիլքի լույսը Անթիլիասում, միաբանության լույսը՝ տարաձայնությունները հարթելու, երկպառակության տանող ընթացքները կանխելու, մեր Սուրբ Եկեղեցու և ազգի միասնությունը հաստատուն պահելու: Եվ խորհրդանշական է, որ այսօր Գարեգին Ա Հովսեփյանի վավերագրերի ու արխիվային նյութերի ժողովածուների շնորհանդեսին մասնակցում ենք Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ միասնաբար՝ ի նշան հոգևոր-եկեղեցական մեր անդաստանում Քրիստոսապատվեր սիրո ու միաբանության, որի ավանդույթների ջատագովն ու պաշտպանն է եղել մեծանուն հայորդին: Երջանկահիշատակ Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսը եկեղեցական անդաստանում բեղուն ծառայություններից զատ մեր ժողովրդին պարգևեց նաև իր գիտական ու գրական գործունեության արդյունքները: Նրա աշխատություններն ընդգրկեցին հայագիտության գրեթե բոլոր բնագավառները` պատմություն, բանասիրություն, բանահյուսություն, գրչություն ու մանրանկարչություն, արվեստ, եկեղեցագիտություն, հնագիտություն, ձեռագրագիտություն: Ահա այսպես է այսօր մեր առջև պատկերվում պայծառ կերպարը Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսի` մեծ մարդ, ազգի արժանավոր զավակ, Քրիստոսի հավատարիմ ծառա»: Հայոց Հովվապետը իր բարձր գնահատանքը հայտնեց ժողովածուների հրատարակության գործում իրենց ազնիվ ջանքերը ներդրած բոլոր անձանց՝ ի մասնավորի Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին և աշխատակից Գոհար Ավագյանին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ այս հրատարակությունները, որ արժանի տուրք են Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսի ծննդյան 150-ամյակի և վախճանման 65-րդ տարելիցի ոգեկոչման առիթով, մեծապես նպաստելու են ազգային-եկեղեցական մեծ գործչի առաքելության վերարժևորմանը և դառնալու են նոր ոգեշնչման աղբյուր: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/09/21/1077873/


Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

10:06

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ...

00:00

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

00:00

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի...

12:10

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի...

12:03

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

11:49

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր...

11:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47