Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում կայացել է Հայկական առեւտրային ցանցի (ՀԱՑ) երրորդ մրցանակաբաշխությունը: Վեց տարի առաջ ստեղծված կառույցը նոր հարթակ է՝ ամբողջ աշխարհում գործող հայկական առեւտրային գործարար կազմակերպությունների համար: Այն ունի հստակ առաքելություն՝ աջակցել համաշխարհային հայ գործարար համայնքի միջեւ կապերի հաստատմանը՝ երկկողմ պալատներին տալով գիտելիքների եւ փորձի փոխանակման հնարավորություն:
Մրցանակաբաշխության ժամանակ, «Տարվա բիզնես անհատականություն-2017» մրցանակը ստացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Համաշխարհային գլոբալ նվաճում» մրցանակը շնորհվել է Շարժայի (ԱՄԷ) բանկի գործադիր տնօրեն Վարուժան Ներգիզյանին, «Հայաստանի բիզնես գերազանցություն» մրցանակը` «Ապավեն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանին, իսկ «Հայաստանի ներդրող» մրցանակը՝ «Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ-ի հիմնադիր Թոնի Մորոյանին:
ՀԱՑ-ի եւ կառավարության գործակցությամբ կազմակերպված ֆորումի եւ տարեկան ժողովի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի եւ սփյուռքի պաշտոնատար անձինք, մասնավոր սեկտորի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Առաջին նիստի ընթացքում քննարկվել է «Սփյուռքի գործարարության պրոֆեսիոնալ ցանցերի ներուժը» թեման, որը մեկնարկել է Ռումինիայի ֆինանսների նախկին նախարար եւ ներկայիս սենատոր Վարուժան Ոսկանյանի «Միջազգային ցանցերի նշանակալի դերակատարությունը» ելույթով: Երկրորդ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցության խթանման խնդիրներին՝ տեղական ներդրումային միջավայրի, սիրիահայ գործարարների փորձի, Արցախի տնտեսության եւ ՏՏ ոլորտին առնչվող հարցերին:
ՀԱՑ-ի կազմում գործում է Հայաստանի եւ սփյուռքի 14 բիզնես կազմակերպություն: Միջոցառումները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47