ARM | RUS |

«Մեր ամենամեծ բացթողումն այն է, որ կորել է վստահությունը հիվանդների և բժիշկների միջև». փոխնախարար

21.09.17 | 13:59

Հայաստանի անկախության 26-ամյակի առթիվ «Արմենպրես»-ի թղթակիցն առողջապահական ոլորտի 26 տարիների ձեռքբերումների և բացթողումների վերաբերյալ զրուցել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ:

-Պարոն Խաչատրյան, անկախության 26 տարիների առողջապահության ոլորտի ձեռքբերումները որո՞նք են, ո՞րն եք համարում ամենամեծ ձեռքբերումը:

-Առողջապահական համակարգի ներկայիս պատկերը աննկարագրելիորեն տարբերվում է 26 տարի առաջվա առողջապահական համակարգից: Օրինակ՝ սովետական համակարգը հիմնված էր բյուջետային ֆինանսավորման վրա: Այսինքն՝ հիվանդանոցները բյուջեով սահմանված գումար ունեին, և գումարի ծախսմանն արդյունավետորեն չէին հետևում: Առաջին փոփոխությունը Հայաստանում արդյունքի վրա հիմնված ֆինանսավորման համակարգի ստեղծումն էր: Նախկինում գործում էր այնպիսի համակարգ, որում հիվանդը կենտրոնում չէր, ներկայիս համակարգը մարդակենտրոն է՝ մարդն է ընտրում հիվանդանոցը, իր բժշկին: Եթե նախկինում բժիշկների գիտելիքների, ունակությունների հիման վրա էին որոշումները կայացվում, ապա այսօր հիմնվում ենք ապացուցողական բժշկության վրա: 26 տարի առաջ մեկ հիվանդի բուժումն առնվազն 15 օր էր տևում, այսօր պացիենտի հիվանդանոցում բուժվելու միջին տևողությունը նվազել է՝ հասնելով 6-7 օրվա: Ունենք լուրջ տեխնոլոգիաներ, և շարունակում ենք ձեռք բերել: Դրա ապացույցը ոսկրածուծի փոխպատվաստման վերջին հաջողություններն են: Մեր հիմնական ձեռքբերումներից եմ համարում ձգտումը դեպի արդյունավետ առողջապահական համակարգ: Եվ այն երբևիցե կանգ չի առնելու: 26 տարիների ընթացքում առողջապահական համակարգն անընդհատ փոխվել է, և, համոզված եմ, որ կրկին փոխվելու է, քանի որ իդեալական համակարգի դեռ չենք հասել:

Ո՞րն եք համարում 26 տարիների ամենամեծ բացթողումը, կորուստըոլորտում:

– Կարծում եմ՝ մեր ամենամեծ բացթողումն այն է, որ կորել է վստահությունը հիվանդների և բժիշկների միջև՝ կապված տնտեսական-սոցիալական իրավիճակի հետ: Բժշկի գործունեության էթիկական նորմին, բժիշկների և պացիենտների իրավունքներին ու պարտականություններին պակաս ուշադրություն է դարձվում: Մենք պետք է նպատակաուղղված աշխատենք այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ ապահովագրական բժշկությանն անցնելով՝ մեղմելու ենք այդ բացասական ազդեցությունը:

Անկախացման առաջին տարիներին առողջապահական համակարգի առջևի՞նչ մարտահրավերներ են եղել ծառացած, տրվե՞լ են արդյոք բոլորին լուծումներ:

-Անկախացման տարիներին խնդիրները շատ ավելի սուր էին՝ պահպանել, գոյատևել: Խնդիր էր դրված առողջապահական համակարգն ինչ-որ կերպ պահպանել և զարգացնել: Այդ ժամանակ շատ հեշտ էր ոչնչանալը, քանի որ ոչ մեծ ֆինանսավորում կար, ոչ մատակարարում, ոչ օրենսդրական դաշտ: Հիմնական խնդիրը սա էր, սակայն մասնագետների շնորհիվ համակարգը կարողացավ պահպանել իր գոյությունը:

Իսկ ներկայում համակարգի մարտահրավերները և առաջնահերթություններըորո՞նք են:

-Նախկինում գոյություն պահպանելու խնդիրն էր, այժմ մարդկանց ավելի մատչելի ու արդյունավետ ծառայությունների մատուցումը: Մեր առաջնահերթությունը առողջապահական ծառայությունների որակի բարելավումն է: Մյուս մարտահրավերը կապված է բնակչության գոհունակության հետ: Գաղտնիք չէ` բժշկական ծառայությունների վճարման չափից, ձևերից շատերը դժգոհություններ ունեն: Պետք է ստեղծել համակարգ, որից գոհ կլինի բնակչության մեծ մասը: Սրան հասնելու համար ներկայում ներդնում ենք էլեկտրոնային առողջապահության համակարգը: Մենք վերափոխումների մի նոր փուլ ենք մուտք գործում, ներդնելու ենք ապահովագրական մեխանիզմներ: Սոցիալական փաթեթի շրջանակում դրա կիրառումը լավ հիմք է` այն տարածել մնացած բոլոր ծառայությունների վրա ևս:

Միջազգային համագործակցությունների մասին ի՞նչ կասեք:

-26 տարի առաջվա համեմատ Հայաստանը միջազգային համագործակցության առումով որակական բարձր մակարդակում է: Եթե նախկինում մեր կապն այլ երկրների հետ հաստատվում էր միայն շնորհիվ սփյուռքահայ գործիչների, ապա այսօր լուրջ համագործակցություններ ունենք ՄԱԿ-ի համապատասխան կառույցների` ԱՀԿ-ի, UNICEF-ի, գլոբալ հիմնադրամի և շատ այլ կառույցների հետ: Համագործակցությունը դիտարկում եմ որպես փորձի փոխանակման, գիտելիքի ստացման, նաև Հայաստանը ճանաչելի դարձնելու հնարավորություն:

Պատվաստանյութերի օգտագործումն ի՞նչ արդյունք է տվել:

-Վակցինացիաների առումով լուրջ ձեռքբերումներ ունենք: Ներդրումը վակցինացիայի ոլորտում, նշանակում է ներդրում ապագայի համար: Ոչ բոլոր պետություններն են կարողանում այդ ներդրումն իրականացնել: Եղել են կարմրուկի բռնկման բազմաթիվ դեպքեր տարածաշրջանի երկրներում, այնինչ մեզ մոտ բերովի մի քանի դեպքեր են գրանցվել : Պնևմոկոկային վարակների պատվաստանյութերի ներդրումը նպաստեց երեխաների մոտ ծանր ընթացող թոքաբորբերի դեպքերի խիստ նվազեցմանը: Վակցինացիաների ներդրումը միշտ թե նախապես, թե գործածելուց հետո գնահատվել է արդյունավետ:

-Ի՞նչ տվեց անկախացումն առողջապահական ոլորտին:

-Անկախությունը ստեղծեց միջավայր` ազատ համագործակցության միջազգային կառույցների հետ, տեխնոլոգիաների ներմուծում: Անկախացումը թույլ տվեց նաև անվանի հայ բժշկագետների դառնալ ճանաչելի ողջ աշխարհում: Շատ հայտնի բժշկագետներ եկան Հայաստան և իրենց ունակությունները ցույց տվեցին: Հայ երիտասարդները հնարավորություն ունեն նաև սովորելու առաջադեմ համալսարաններում: Սա լուրջ հնարավորություն է ապագայում զարգանալու համար:

-Պարոն Խաչատրյան, առողջապահության ոլորտի ապագան ինչպե՞ս եք պատկերացնում, ի՞նչ եք կարծում, մոտ ապագայում անբուժելի հիվանդությունների համար կլինե՞ն նոր դեղամիջոցներ:

-Ապագան էլեկտրոնային առողջապահության, հանրային առողջապահական ծրագրերի, հիվանդությունների կանխարգելման մեջ է: Որքան շատ կանխարգելման ծրագրեր իրականացնենք, այնքան հիվանդների թիվը կնվազի: Նոր դեղամիջոցներ, իհարկե, կլինեն: Ներկայում ևս կան նոր մեթոդներ, որոնք ուղղակիորեն կապված են գենետիկ ինժեներիայի հետ: ԱՄՆ-ում հաստատել են օգտագործման առաջին դեղը, որը կառուցված է հենց գենային ինժեներիայի վրա: Դրանք ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի այն բջիջների վրա, որոնք օնկոլոգիական հիվանդությունների դեմ չեն պայքարում: Դեղի շնորհիվ այդ բջիջները սկսում են պայքարել: Վստահ եմ` մոտ ապագայում շատ խրոնիկ հիվանդություններ կբուժվեն:

168.am


Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

10:06

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ...

00:00

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

00:00

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի...

12:10

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի...

12:03

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

11:49

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր...

11:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47