ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը, անդրադառնալով մսի թանկացման խնդրին, նշեց, որ դրա հիմնական պատճառն անասնակերի թանկացումն է:
«Անցած տարվա համեմատ՝ անասնակերը երեք անգամ թանկացել է: Եթե անցած տարի գյուղացին կարող էր 400-700 դրամով ձեռք բերել մեկ հակ խոտը, ապա այսօր այն արժե 1800-2000 դրամ»,- ասաց նա:
Բերբերյանը, սակայն, մեկ այլ վտանգ է տեսնում. այս տարի կունենանք անասնագլխաքանակի պակաս. «Պատճառը երաշտն է: Հանրապետությունում շուրջ երեք ամիս է՝ տեղումներ գրեթե չեն եղել և այն մարմինները, որոնք պետք է զբաղվեին երաշտի վնասները մեղացնելով, որևէ խնդիր չեն լուծում և երաշտի մասին չեն էլ խոսում»,- ասաց նա:
Խոսելով եղջերավոր անասունների մասին՝ նշեց, որ անցած տարվա համեմատ, սեպտեմբերի դրությամբ, մոտ 40.000 գլուխ պակաս է և ըստ նրա՝ մինչև աշուն թիվը կհասնի մոտ 100.000-ի:
Նա նշեց, որ նման վտանգից խուսափելու համար Գյուղատնտեսության նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկի, սակայն ոչինչ չի անում. «Գյուղնախարարությունը կարող էր կազմակերպել խոտհունձ, այդ հարցում խրախուսել գյուղացիներին, եթե ծայրահեղ վիճակ է ստեղծվում, օրինակ՝ այլ պետությունները անասնակեր են ներմուծում, անգամ անվճար բաժանում՝ հաջորդ տարի վերադարձնելու պայմանով: Սակայն նախարարությունը որևէ խնդիր չի լուծում, ընկած բանկային-վարկային ռեսուրսներ են ման գալիս գինու գործարանների համար այն դեպքում, որ գյուղացին ընդհանրապես կապ չունի:
Նախարարության բուն աշխատանքը պետք է լինի կանխատեսել իրավիճակը և միջոցներ ձեռնարկել, որպեսզի գլխաքանակի անկում չլինի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մի քանի տարի է պետք անասնագլխաքանակը վերականգնելու համար:
Անդրադառնալով տեսակետին, թե թանկացումը պայմանավորված է արտահանումների հետ, Բերբերյանը նկատեց. «Արտահանումները Գյուլնազ տատի հեքիաթներն են, դրանք միշտ եղել են և երբևէ չեն ազդել հատկապես խոշոր կենդանիների գլխաքանակի վրա»,- նկատեց նա:
«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահի կարծիքով՝ հնարավոր է՝ մինչև նոր տարի փոքր-ինչ իջնի մսի գինը, սակայն գարնանը 1 կգ-ը 4000-5000 դրամից պակաս չի լինի:
Սոնա Հարությունյան
12:38
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55