Asparez.am-ը գրում է. Նոյեմբերի 11-ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում մեծ համերգով կներկայանա հանրաճանաչ ջազ դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանը։ Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի խոսքով` Տ.Համասյանի համերգը կազմակերպվում է հանուն Գյումրու դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամի:
Մի քանի տարի առաջ Տ.Համասյանը բարեգործական համերգով ներկայացավ Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասում, համերգի հասույթն ուղղվեց անօթեւան ընտանիքների պայմանների բարելավմանն ու բնակարանների գնմանը:
«Համասյանը, իմանալով խնդրի մասին, համաձայնել է օժանդակել եւ օգնել, իր լուման բերելու: Համասյանն իսկական գյումրեցի է, սիրում է իր քաղաքը, ապրում է իր քաղաքով, իր քաղաքի ցանկացած ստեղծագործողի խնդիր համարում է իր խնդիրը: Վստահ եմ, որ ամբողջ Հայաստանից կլինեն հյուրեր, Համասյանի երաժշտությունը տարածություն չի ճանաչում»,-ասում է Տ.Վիրաբյանը:
Տ.Համասյանը ծնվել է 1987 թվականին` Գյումրիում։ Դեռ մանուկ հասակից շատ է սիրել երաժշտությունը։ Այդ հետաքրքրությունը նրա մոտ երկու տարեկանից է ծագել, իսկ յոթ տարեկանում ավելի է արտահայտվում նրա սերը ջազի նկատմամբ, իսկ կարեւորագույն զբաղմունքներից մեկը դառնում է ջազ լսելը։ Նա 2006 թվականին աշխարհահռչակ Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի (Thelonious Monk International Jazz Competition) հաղթողն է ճանաչվել։
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15