ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը «Իրավունք»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ 2018թ.-ի վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն պետք է առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
«Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն է և, բնականաբար, գտնում են, որ վերջում մենք պետք է առաջարկենք Սերժ Սարգսյանին: Հոդվածագիրներ կան, որ հիմա էլ կասեն, թե ինչու Սերժ Սարգսյանը չի ասում այդ մասին, դրան էլ պատասխանեմ՝ որովհետև Սերժ Սարգսյանը այդ մասին ընդհանրապես որևէ մեկի հետ չի խոսում: Իսկ ես իմ կարծիքն եմ ասում՝ ովքեր ցանկանում են, թող միանան իմ կարծիքն»:
Իր վերջին հարցազրույցում Գալուստ Սահակյանը «բթամտություն» էր որակել ՀՀ կառավարության՝ ռուսերենի խորացված ուսուցման հայեցակարգի մշակման գաղափարը, որը որպես հանձնարարություն վարչապետից ստացել էր ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:
Թերթի հետ զրույցում պարզաբանելով իր հայտարարությունը՝ Սահակյանն ասել է. «Նախ ասեմ, որ ինձ լրագրողները հարց էին տվել, թե ինչպես եմ վերաբերում, որ Հայաստանում ռուսաց լեզուն, որպես երկրորդ լեզու, լինի: Այդ իմաստով բարկացած եմ խոսել, որովհետեւ դա հնարավոր չէ: Մենք այդքան մեծ ռուսական համայնք չունենք, որ ռուսերենը երկրորդ լեզու լինի: Բացի այդ, յուրաքանչյուր հայ, երբ խոսում է, պետք է մտածի, որ մեր լեզուն մեր արժեքն է, մեր ամբողջ ավանդույթն է, մեր ժողովրդի պատմական գոտին է: Չի՛ կարելի անընդհատ նույն հարցի մասին խոսել: Իմ ասածը սա էր, մինչդեռ տարբեր լրատվամիջոցներում գրել էին, թե իբրև ինձ հարց են տվել այն մասին, թե վարչապետը և ԿԳ նախարարը ռուսաց լեզվի ինչ-որ հայեցակարգ են առաջարկում՝ դպրոցում անցնելու համար, ես էլ դրան եմ պատասխանել: Մինչդեռ իրականում իմ խոսքից հետո՝ միայն վերջում են հարցրել՝ բա ինչո՞ւ է վարչապետը այդպես անում: Ես էլ պատասխանել եմ, որ այդ մասին չգիտեմ, և այս պահին էլ չգիտեմ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
10:08
09:45
09:23
09:06
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02