Ավարտվել են Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզերի ոռոգման համակարգերի 13 ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատաքները: Ծրագիրն իրագործվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից։
13 ջրանցքների ընդհանուր երկարությունը 96 կմ է, սպասարկման տարածքը՝ 8536.5 հա: «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակներում որոշվել է վերականգնել ջրանցքների առավել խնդրահարույց հատվածները, որոնց ընդհանուր երկարությունը կազմել է 57.26 կմ: Արդյունքում՝ կխնայվի տարեկան 23.577 մլն. մ³ ջուր և 315 հա-ով կընդլայնվեն ոռոգվող հողատարածքները:
Վերականգնման համար առաջարկված 13 ջրանցքներից 10-ը վերցնում են ջուրը խոշոր ոռոգման/դրենաժային համակարգերից, իսկ մնացած երեքը՝ ուղղակիորեն գետերից:
Ծրագրում ներգրավված հինգ բաժանարար ջրանցքների ջրհան կայանները (Ավշար-Այգավան, Արմաշ, Աչաջուրը, Նոյեմբերյան, Սարալանջ) վերականգնվել էին Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա -Հայաստան ծրագրի շրջանակներում, իսկ դրանց բաժանարար ջրանցքների վերականգնումը ավելի արդյունավետ կդարձնի նախկինում կատարված աշխատաքները:
Նշենք, որ ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման ընդհանուր արժեքը կազմել է 3047.5 մլն. դրամ:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47