Սեպտեմբերի 21-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ մեծ հանդիսությամբ նշվել է ՀՀ անկախության 26-ամյակը: Տոնակատարությանը մասնակցում էին Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական և կրոնական կառույցների անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, ինչպես նաև դաշնային, նահանգային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հյուպատոս Արմելլա Շաքարյանը բացման խոսքում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ և Կալիֆորնիա նահանգի ղեկավար մարմինների ներկայացուցիչներին՝ ՀՀ անկախացման առաջին իսկ օրվանից երկրում իրականացվող տնտեսական և ժողովրդավարական բարեփախումներին աջակցելու համար: Նա նաև ընդգծել է Սփյուռքի նշանակալի դերը հայ-ամերիկյան օրակարգի ձևավորման և հայոց պետականությունն ամրապնդման, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում:
Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորական ելույթներով հանդես են եկել Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամներ Էնթոնի Փորթանթինոն և Էդ Հերնանդեսը, ներկայացուցիչների պալատի անդամներ Լորա Ֆրիդմանը և Ռաուլ Բոքանիգրան, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանը և Միթչ Օ՛Ֆերելը: Նրանք նաև հուշագրեր են հանձնել գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովին:
ՀՀ անկախության տոնի առիթով գլխավոր հյուպատոսությունը պատվոգրեր հանձնեց բժիշկ Ակիրա Իշիյամային, ով տարիներ շարունակ բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում, և Կալիֆոնիայի նահանգային սենատի նախագահ Քևին Դե Լեոնի օգնական Պայծառ Թովմասյանին՝ արդյունավետ աշխատանքի համար: Տոնական երեկոն վարում էր ամերիկյան KTLA հեռուստատեսության հայազգի հեռուստամեկնաբան Էլինա Աբովյանը:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44