Արցախի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Տորոնտոյի հայ համայնքի ղեկավար Հակոբ Ջամբազյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հարությունյանը ողջունել է Տորոնտոյից ժամանած պատվիրակությանը և նշել, որ Կանադայի հայկական համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից է: «Շատ ուրախալի է, որ կանադահայությունը, լինելով հայկական ավանդական Սփյուռքի ներկայացուցիչներից մեկը, կարողացել է կազմակերպված ձևով պահպանել հայկական ինքնությունը: Ցանկանում եմ ընդգծել կանադահայության մեծ և կարևոր դերը Արցախի զարգացման գործում, ինչի համար հայտնում եմ մեր խորին երախտագիտությունը»,- ասել է Հարությունյանը և հավելել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և այլ բարեգործական կառույցների ծրագրերին կանադահայերի գործուն աջակցությամբ Արցախում բազմաթիվ նախագծեր են իրագործվել:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով Հարությունյանին ջերմ և անմիջական մթնոլորտում կազմակերպված ընդունելության համար՝ Ջամբազյանը նշել է, որ Արցախ իրենց հերթական այցը կրկին բարեգործական առաքելությամբ է և Կանադայի ողջ հայությունն իր հնարավորություններով միշտ Արցախի կողքին է: «Ապրելով հայրենիքից հեռու՝ մենք միշտ հետաքրքրվում ենք այն խնդիրներով, որոնք առկա են այստեղ, և մեր ցանկությունն է, որ օր առաջ դրանք լուծված տեսնենք: Այս անգամ մենք մեզ հետ բերել ենք դեղորայք և Պաշտպանության բանակի համար անհրաժեշտ պարագաներ»,- ասել է Ջամբազյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արցախի և Կանադայի հայ համայնքի միջև առկա փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ որոշ հարցեր:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01