Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-312 հոդվածի և 178 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված Երևանի բնակիչ՝ 45-ամյա Արթուր Խուրշուդյանի նկատմամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս բերման է ենթարկվել Բաղրամյան պողոտայի թիվ 76 հասցեից, և նա աշխատում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» Փակ Բաժնետիրական Ընկերության «Գիծ» մասնաճյուղում՝ որպես գլխվոր ինժեներ։ Վերջինս կասկածվում է Երևան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Անուշ Կարապետյանից որպես կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ Կաշառքի չափը եղել է 500 ԱՄՆ դոլար, ինչի դիմաց Ա. Խուրշուդյանը պետք է Ա. Կարապետյանին ընդուներ աշխատանքի։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© shamshyan.com
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47