Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության մի խումբ քաղաքացիների միջ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ժամը 02։30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Սայաթ Նովա պողոտայում գործող «Այս» ակումբի մոտ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ գումարտակի ծառայողները նկատել են, որ մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության ծառայողները նշված անձանց բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ պարզվել է՝ նրանք են՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 31-ամյա Սեյդ Ջաֆար Րավուսանի Սեյդալինին, 24-ամյա Մուշտաբա Շափորի Սաֆարաղշինին և 19-ամյա Հադի Հուսեյնի Մելխալինին, իսկ ծեծկռտուքի մասնակիցներից 32-ամյա Սահիդ Հեյդարյան և 41-ամյա Սարբոս Սալիղեն «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշված անձինք այս ակումբի մոտ վիճաբանել են միմյանց հետ, որն հետո ավարտվել է ծեծկռտուքով։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© shamshyan.com
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56