Հայ ըմբիշները Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող բանակային ըմբիշների աշխարհի առաջնությունում նոր հաջողություններ են գրանցել:
Կլայպեդայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր Էդգար Խաչատրյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ Ռաֆայել Մանուկյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Մրցումների երկու օրերի ընթացքում Հայաստանի բանակայինների հավաքականը իր ակտիվում գրանցեց մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
Երեկ աշխարհի առաջնությունում Կարեն Ասլանյանի և Արմեն Հակոբյանի հաջողություններից հետո հայ ըմբիշները շարունակեցին իրենց հաջող ելույթները:
Ուրախալի է, որ գերծանր քաշային կարգում մենք ունենք ըմբիշ, որը պայքարում է ոսկե մեդալի համար: Էդգար Խաչատրյանը որակավորման փուլում բացահայտ առավելությամբ հաղթեց իրանցի Արման Նասարիին:
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը նորից բացահայտ առավելությամբ առավելության հասավ ադրբեջանցի Սավիդ Ֆեյզիևի նկատմամբ և, դուրս գալով կիսաեզրափակիչ, հանդիպեց ռուս Վասիլի Պարշինի համառ դիմադրությանը: Գրանցվեց 4:3 հաշիվ` հօգուտ հայ ըմբիշի:
Ցավոք, եզրափակիչում Էդգարը պարտվեց լիտվացի Մանտաս Կնիստաուստասին: Բայց արծաթն էլ, անկասկած, մեծ հաջողություն է։ 80 կգ քաշային կարգում Ռաֆայել Մանուկյանն առաջին գոտեմարտում հաղթելով չին մրցակցին` կիսաեզրափակիչում 4:6 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ելթին Վասիրզադեին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում 9:0 հաշվով հաղթեց շվեյցարացի Դամիան Դիտչին:
Բրոնզե մեդալ կարող էր վաստակել նաև 85 կգ քաշային Արգիշտի Աբգարյանը, բայց երրորդ տեղի համար պայքարում մեր ըմբիշը պարտվեց:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55