Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը գլխավոր նպատակը հակամարտության գոտում ընթացիկ իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացը վերաակտիվացնելու ուղիներն ուսումնասիրելը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև առաջիկա գագաթնաժողովին նախապատրաստվելը: Այդ մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում:
«Խորհրդակցությունների գլխավոր նպատակը հակամարտության գոտում ընթացիկ իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացը վերաակտիվացնելու ուղիներն ուսումնասիրելը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա գագաթնաժողովին նախապատրաստվելը»,- ասված է հայտարարությունում:
Ինչպես նշվում է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շաֆերը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում սեպտեմբերի 22-23-ին առանձին և այնուհետև համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
«Համանախագահներն ակնկալում են, որ նախագահների հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության և կարգավորման չլուծված մնացած առանցքային հարցերի շուրջ փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում քաղաքական կամքի ամրապնդմանը: Նախարարներն իրենց հանձնառությունն են հայտնել աշխատելու համանախագահների հետ՝ մոտ ապագայում հաջող գագաթնաժողովի նախապատրաստման ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:
Համանախագահները հանդիպել են նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի և ՄԱԿ-ի՝ քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ տարածքում իրավիճակը, ինչպես նաև խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումները քննարկելու և առաջիկա բարձր մակարդակով հանդիպումների համար նախապատրաստությունների մասին նրանց տեղեկացնելու համար:
tert.am
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03