Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամները՝ կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորում՝ նպատակ ունենալով զորամիավորման տարածքում տեղակայված 5 զորամասերի սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորել տոնի առթիվ: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: Ելույթ ունեցավ նաեւ «Հայոց Արծիվներ»-ի առաջնորդ Խաչիկ Ասրյանը՝ մասնավորապես նշելով. «Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման հայրենապա՛հ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյան, ազգային բանակի ազգապա՛հ զինվորականներ, սիրելի՛ արծիվներ, Քրիստոսապա՛շտ Տեր Հայր, բազմաթիվ անգամ ելույթ եմ ունեցել ինձ համար հարազատ դարձած, մարտական ծառայություն իրականացնող պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսում և ելույթս միշտ սկսել եմ Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհի պատգամներով. «Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով»: Ես ավելացնում եմ. «Ապրել, գործել, մեռնել հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման: Ահա՛, իմ դավանած հայրենասիրությունը»: Նժդեհը շարունակում էր. «Երիտասարդությունը լեռներից իջնող ամեհի մի հեղեղ է, որ կարող է և՛ օրհնաբեր լինել, և՛ ավերիչ»: Դո՛ւք եք օրհնաբերը, Քրիստոսապաշտ զինվորներ: Այո՛, դո՛ւք եք, որովհետև դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնում խղճներիդ և ասում. «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք, որ քեզ հաղթություն պիտի բերեմ», և այդ հաղթությունը դուք եք բերում ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար:
Ազգային պետական հայրենասիրական դաշտում 14 տարում 1.450-ից ավել հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներ կազմակերպած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ: Անկախություն, որ կերտվեց 20-րդ դարավերջին՝ արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում: Անկախություն, որի կայացման գործում բացառիկ ներդրում ունեցան ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները: Փա՛ռք ու պատիվ նրանց և Ձեզ՝ արժանապատիվ զինվորականներ:
Միշտ գիտակցե՛ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը:
Միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնել Հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր Քրիստոնյա Հայաստան»:
Կեցցե՛ք դուք,
Կեցցե՛ հայոց ազգային բանակը,
Կեցցե՛ հայոց անկախ պետությունը:
Աստված պահպանի ձեզ և ձեր ընտանիքներին:
Աստված պահպանի Հայաստանին, Արցախին, Սփյուռքին և հայոց սուրբ հողը»:
Խաչիկ Ասրյանը թանկարժեք նվերներով պարգևատրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին և թանկարժեք նվերներով պարգևատրեց նաև զորամիավորման հրամանատարի բոլոր տեղակալներին, զորամասերի հրամանատարներին: «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով և թանկարժեք նվերներով պարգևատրվեցին հինգ զորամասերի մի շարք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով





16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47