Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող համանախագահ Ջեմ Օզդեմիրը կարող է դառնալ Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միության նոր կոալիցիոն գործընկերը, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
«Ընտրություններում կրկին հաղթած Մերկելն այժմ պետք է կոալիցիա կազմի, և այս հարցում նրա առաջ կա մի քանի տարբերակ: Նախկինում նա կոալիցիայի մեջ էր ավելի ուշ ընտրություններում իր գլխավոր մրցակիցը դարձած Մարտին Շուլցի հետ, ընտրություններից հետո կողմերը հայտարարեցին, որ միասին կոալիցիայի մեջ չեն մտնի: Արդեն հայտնի է, որ հնարավոր տարբերակներից բացառված են նաև ծայրահեղ աջակողմյան ուժերը: Ամենայն հավանականությամբ Մերկելի նոր գործընկերները կլինեն «Կանաչների» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատները», - գրում է կայքը:
Նշվում է նաև, որ ընտրությունների արդյունքների հայտնի դառնալուց հետո «Կանաչների» կուսակցությունը՝ Ջեմ Օզդեմիրի գլխավորությամբ, հայտարարել է, որ պատրաստ է իշխանությունների հետ երկխոսության և չի բացառում կոալիցիայի մեջ տեղ գտնելը:
Հիշեցնենք, որ Օզդեմիրը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկության նախաձեռնողն էր և բանաձևի ընդունման ամենաակտիվ կողմնակիցներից մեկը, որը 2016-ի հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ելույթ է ունեցել անմոռուկի կրծքանշանով:
Ինչպես հայտարարել է Գերմանիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ բոլոր 299 ընտրական շրջանների ձայների հաշվարկից հետո, Մերկելի գլխավորած դաշինքը հաղթանակ է տարել Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում: Ընդհանուր առմամբ, Բունդեսթագ է անցել վեց կուսակցություն:
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը ստացել է ձայների 33 տոկոսը, երկրորդ տեղում է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 20,5 տոկոս ձայնով, առաջին անգամ խորհրդարան է անցել «Այլընտրանք Գերմանիայի համար» ազգայնական կուսակցությունը՝ 12,6 տոկոս ձայնով:
Հինգ տոկոսի սահմանն են հաղթահարել նաև Ազատ դեմոկրատական կուսակցությունը, «Ձախերը» և «Կանաչները»:
Հայտնի է նաև, որ ընդլայնվել է Բունդեսթագի նոր կազմի տեղերի քանակը, այն ունենալու է 709 տեղ:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44