Բարեգործական ծրագրերից պետք է անցում կատարենք զարգացման ծրագրերի, մենք նման ուղերձ ենք փոխանցում մեր հայրենակիցներին, որ եթե դուք աշխարհի տարբեր երկրներում եք ձեր բիզնեսը դնում, եկեք Հայաստանում դրեք և ստացեք այդ շահույթը: Այս մասին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է «Հանրային» հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում:
Ըստ նախարարի՝ սփյուռքահայերի համար երկու կարևոր հարց Հայաստանում շատ արագ լուծելի է. նախ լեզվական խնդիր չի կարող առաջանալ, երկրորդը՝ մենք ունենք էժան և որակյալ աշխատուժ: Երրորդը՝ այն մշակութային կյանքը, վիճակը, որ կա հայրենիքում, նրանց համար շատ գրավիչ է:
«Այսօրվա Հայաստանը ներդրումների կարիք ունի, Հայաստանը հնարավորությունների երկիր է: Տարիներ առաջ մենք չունեինք օրենքներ, չունեինք միջազգային այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք հատուկ են տնտեսական քաղաքականությունը զարգացնելուն, իսկ այսօր տնտեսական օրենքներով մենք գրեթե ոչնչով չենք զիջում միջազգային օրենսդրությանը»,-ասել է Հրանուշ Հակոբյանը:
Նրա գնահատմամբ՝ այսօր doing-business-ի առումով մենք 26-րդն ենք աշխարհում, սա նշանակում է, որ լավագույնների մեջ ենք: Այսօր մատչելի պայմաններ են ստեղծված նաև շուկայի առումով, ոչ միայն 3 մլն-անոց շուկա, այլ նաև ԵԱՏՄ շուկան, Իրանի շուկան, որի հետ կարող են փոխադարձաբար աշխատել: Այս ամենը շատ լավ հասկանում են մեր գործարարները, մանավանդ, ըստ նախարարի՝ փայլուն արդյունքներ կան:
«Հայաստանը, նախ և առաջ, ոգի է, հոգի է, Հայաստանի հզորացումը զարգացումն է, որ կկանխի Սփյուռքի ուծացումը: Հայապահպանության խնդիրների քննարկման ժամանակ անընդհատ այս խնդիրը հնչում էր, որ սփյուռքը ինքնության պահպանման փնտրտուքի մեջ է: Փոխվում են ինքնության պահպանման պարամետրերը, սակայն ամենամեծ թթվածինը, որ պետք է ստանա հայ մնալու համար, հայրենիքն է: Եվ հայրենիքի շուրջ համախմբվելով՝ հայաստանակենտրոն դառնալով, սփյուռքը միայն կկարողանա իր ապագան շատ ավելի երկարաձգել»,-վերլուծել է նախարարը:
Ըստ նրա՝ մեզ պետք է զորացնել Հայաստանը՝ սփյուռքի անծայրածիր կարողությունները, ուժը, գիտելիքներն օգտագործելով նաև, սակայն անիմաստ է ասել, որ սփյուռքի 7-10 մլն-ին կարելի է բերել Հայաստան:
«Դա անիրականանալի է, սակայն ՀՀ նախագահը խնդիր դրեց հայրենադարձության: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանն իր մեջքն ուղղելուց հետո կարևոր հայտարարություն կամ ամրագրում կատարեց Սահմանադրության մեջ, հայրենադարձությունը սահմանադրական նորմ դարձավ։ Մյուս կողմից նախագահն իր վերջին ելույթներում խոսում է 2040 թ. բնակչության 4 մլն.-ի սահմանը հատելու մասին, սա, իհարկե, կոչ-հորդոր է սփյուռքահայերին»:
Հրանուշ Հակոբյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանը պետք է և՛ ժողովրդագրական խնդիրները լուծի, և՛ դրան զուգահեռ պետք է կարողանա կազմակերպել հատկապես մասնագիտական հայրենադարձությունը: Լավագույն մասնագետները, որոնք կայացած են, հզոր են, կարող են Հայաստան գալով մեծ հեղափոխություն կատարել:
«Օրինակ՝ Հրայր Հովակիմյանը եկավ Հայաստան: Այդ փոքրամարմին երիտասարդը կարողացավ սրտաբանական համակարգ ստեղծել մեր հայրենիքում՝ փրկելով հազարավոր մարդկանց կյանքեր: Նա եկավ՝ ոչինչ չբերելով, միայն իր գիտելիքով: Ռիտա Պալյանը եկավ, բերեց մամոգրաֆիա ստեղծելու, մենեջմենթ դնելու, առողջապահական նոր մոտեցումներ: Այսօր արդեն մեր կանանց մեծամասնությունը գիտի, որ ինքը տարեկան հետազոտություններ պետք է անցնի: Այսինքն՝ մենք պետք է հասնենք նրան, որ կարողանանք մեր հայրենակիցների գիտելիքն ու փորձը բերել Հայաստան»,-ասել է սփյուռքի նախարարը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47