Գերմանիայում կիրակի անցկացված խորհրդարանական ընտրությունները շրջադարձային են դարձել՝ սպառնալով կտրուկ փոխել 1949 թվականից հետո ստեղծված Գերմանիայի քաղաքական համակարգը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առաջին անգամ երկու գլխավոր քաղաքական ուժերը՝ Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա- սոցիալական միություն դաշինքը և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նման թույլ արդյունքներ են ցույց տվել, առաջին անգամ խորհրդարան է անցել Քրիստոնեա-դեմոկրատական միությունից էլ ավելի աջ հայացքների տեր կուսակցություն, և առաջին անգամ երկրում հնարավոր է ստեղծվի եռակուսակցական կառավարություն: Իրավիճակը կայունություն է խոստանում միայն Անգելա Մերկելին, նա կպահպանի կանցլերի իր պաշտոնը:
Գերմանական կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը զբաղեցրել է առաջատար դիրք՝ 33 տոկոս ձայնով, դա վատագույն արդյունքն է 1949 թվականից ի վեր: Մարտին Շուլցի գլխավորած Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 20,5 տոկոս ձայն՝ նույնպես գրանցելով պատմության ընթացքում վատագույն արդյունքը: Առաջին անգամ գերմանական խորհրդարան է անցել աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 12,6 տոկոս ձայնով, և դարձել է Բունդեսթագում երրորդ ուժը:
Կանցլերի ընտրության և կառավարության ձևավորման համար անհրաժեշտ է 709 մանդատ ունեցող Բունդեսթագի մեծամասնությունը՝ 355 պատգամավոր: «Ջամայկա»-ն կառավարական կոալիցիայի միակ ընդունելի տարբերակն է՝ բաղկացած Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքից, խորհրդարան անցած «Կանաչներից» և Ազատ դեմոկրատական կուսակցությունից:
Շուլցն ընդունել է ընտրություններում պարտությունը և հայտարարել, որ կուսակցությունը կդառնա ընդդիմություն: Գերմանական խորհրդարանում ընդդիմություն դառնալու վերաբերյալ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության որոշման մասին հայտարարել է կուսակցության համանախագահ Յորգ Մոյտենը:
«Կոալիցիայի մասին «Կանաչների» և ազատ դեմոկրատների հետ Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքի բանակցությունները հեշտ չեն լինելու»,- ARD հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը:
Նա նշել է, որ ֆինանսական և միգրացիոն քաղաքականությունում Մերկելի դաշինքն ընդհանուր դիրքորոշումներ ունի ազատ դեմոկրատների հետ, բայց ինչ վերաբերում է «Կանաչներին»՝ «ամեն ինչ բարդ է»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած «Կանաչների» կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող համանախագահ Ջեմ Օզդեմիրը կարող է դառնալ Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միության նոր կոալիցիոն գործընկերը:
Հիշեցնենք, որ Օզդեմիրը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկության նախաձեռնողն էր և բանաձևի ընդունման ամենաակտիվ կողմնակիցներից մեկը, որը 2016-ի հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ելույթ է ունեցել անմոռուկի կրծքանշանով:
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56