Հայաստանի պատվիրակները ցանկացած հարթակում եւ ձեւաչափում պետք է պատրաստ լինեն հակազդելու Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, ով «Եվրանեսթ»-ի շրջանակում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանի հետ սեպտեմբերի 21-23-ը մեկնել էր Բաքու:
«Ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն աշխատում էին, եւ բացառապես հայկական պատվիրակությունն էր գտնվում բոլորի ուշադրության կենտրոնում: Մեր պատվիրակությունը որոշում էր կայացրել մասնակցելու այդ նիստին, եւ ես կարծում եմ, որ դա շատ ճիշտ որոշում էր: Էլ ավելի համոզվեցի դրանում, երբ տեսա, թե ինչպես էին այդ ամբողջ նիստը փորձում վերածել հակահայկական քարոզի: Հասկացա, որ մենք ընդհանրապես չպետք է բաց թողնենք որեւէ հնարավորություն, որեւէ հարթակ ներկայացնելու Հայաստանը, քանի որ ադրբեջանական կողմն ակտիվորեն աշխատում է հակահայկական քարոզչության վրա: Պետք է հասկանալ, որ նրանք օգտագործելու են յուրաքանչյուր միջազգային հարթակ քիչ-քիչ իրենց հաջողություններն ամրագրելու համար: Այս նիստը նույնպես կարող էր նման հարթակի վերածվել, եթե մեր պատասխանները եւ դիրքորոշումը զսպող հանգամանք չհանդիսանային»,-ասաց ԱԺ պատգամավորը:
Նրա խոսքով՝ պատերազմական իրավիճակը շարունակվում է, եւ այն կա յուրաքանչյուր հարթակում:
«Պետք է լինել Բաքվում, որպեսզի հասկանաս, թե ինչ միջավայրում ես գտնվում եւ գործում: Համատարած վերահսկողության, ամբողջ օրն ուշադրություն կենտրոնում լինելու պարագայում պետք է կարողանաս լինել այնպիսին, ինչպիսին կաս, եւ ես կարծում եմ՝ այն, ինչ կարող էինք անել այլ երկրում, արել ենք Ադրբեջանում: Նրանք հավուր պատշաճի ստացան պատասխան օրակարգից դուրս հնչեցվող հարցերին, եւ մենք կարողացանք կանգնեցնել արդեն հակահայկականի վերածվող այդ միջոցառումները: Մենք նաեւ զրույցներ ունեցանք մեր եվրոպացի գործընկերների հետ, եւ նրանք էլ էին շեշտում, որ չկա առիթ, որ Ադրբեջանը չփորձի դարձնել հակահայկական կամ գոնե դրա ձգտումը չունենա»,-ընդգծեց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ պատրաստ է ամենուր գնալ եւ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը՝ առավել եւս Բաքվում:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը մեկնել էին Բաքու՝ մասնակցելու վեհաժողովի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին: Այն նվիրված էր կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը:
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32