Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Շեյն Ռոզենթալը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է,որ Հայաստանում կառուցվող «Հյուսիս-հարավ» մայրուղու չկառուցված հատվածների շինարարության արժեքը շեշտակի կբարձրանա՝ 1 կմ-ի համար ներկայիս 2 մլն դոլարից հասնելով 3,5 միլիոն դոլարի:
Նշենք, որ ի սկզբանե նախատեսված էր այդ մայրուղու կառուցումն ավարտել 2016 թվականին: Մինչդեռ հիմա՝ 2017 թվականին իրավասու պաշտոնատարները խուսափում են ծրագրի ավարտի կոնկրետ վերջնաժամկետ նշել:
«Մեր կանխատեսմամբ՝ ճանապարհի երկրորդ և երրորդ հատվածներում 1 կիլոմետրը [կառուցումը] կարժենա մոտ 3,5 միլիոն դոլար: Այս թիվը կարող եք համեմատել տարածաշրջանի այլ երկրներում նմանատիպ ճանապարհների կառուցման թվերի հետ, որոնք արժեցել են մինչև 8 միլիոն դոլար՝ 1 կիլոմետրի համար: Այս գինը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ տեղանքով, անհրաժեշտ հողատարածքների ձեռք բերման ծավալներով և այլն:
Ճանապարհի մնացած 350 կիլոմետրի՝ Արտաշատից Մեղրի և Գյումրիից Բավրա անավարտ հատվածների մասով աշխատանքներ սկսելու վերաբերյալ այս պահին կոնկրետ ծրագրեր չկան, և ԱԶԲ-ին դեռևս հայտ չի ներկայացվել այդ աշխատանքները ֆինանսավորելու համար: Հայաստանի կառավարությունը բազմաթիվ առաջնահերթ խնդիրներ ունի և պետք է որոշի՝ ի՞նչն է առաջնահերթ՝ այդ միջանցքն ավարտին հասցնե՞լը, թե կրթության կամ այլ ոլորտներում մատուցվող ծառայությունների բարելավմանն ուղղված ներդրումները:
Կարծում եմ՝ երբ խոսքը վերաբերում է «Հյուսիս-հարավ» միջանցքն ավարտին հասցնելուն, կառավարությունը պետք է դիտարկի դրա տեխնիկական պարամետրերը, ճանապարհի տիպը, արդյո՞ք այն պետք է լինի քառուղի, երկուղի կամ ինչ-որ այլ միջանկյալ լուծում կլինի, արդյո՞ք այն պետք է բետոնե լինի, թե՞ ասֆալտե ծածկույթ ունենա: Բացի այդ, կառավարությունը պետք է մտածի մասնավոր հատվածի հետ հնարավոր համագործակցության մասին:
Այլ երկրներում պետական-մասնավոր գործընկերության հաջողված օրինակներ կան, երբ ճանապարհի որոշ հատվածները վճարովի են դարձրել, որպեսզի նվազեցնեն ճանապարհի կառուցման ընդհանուր արժեքը: Ես չեմ ասում, որ դա հենց այն լուծումն է, որը հարկավոր է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի դեպքում, բայց դա մի բան է, որը կառավարությունը պետք է դիտարկի»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Ռոզենթալը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
12:38
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55