ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զայդան Ալ-Լուհաիբիին` ագրարային ոլորտում հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրին, որը նախատեսվում է ստորագրել առաջիկայում:
«Հուշագրի ստորագրումը շատ կարևոր քայլ կդառնա Հայաստանի և Իրաքի համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, որը հիմք կհանդիսանա երկու երկրների գործարար շրջանակների սերտացման և նոր գործարար կապերի ստեղծման համար», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Կողմերը մտքեր են փոխանակել Իրաքի և Հայաստանի միջև գյուղատնտեսության ոլորտում ապրանքաշրջանառության ավելացմանը, երկու երկրների միջև գյուղմթերքի փոխադրումների կազմակերպմանը, ինչպես նաև ներդրողների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանն առնչվող հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Հայաստան կատարած այցի շրջանակում Իրաքի գյուղատնտեսության նախարարը կայցելի նաև մի շարք վերամշակող ընկերություններ:
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58