ՀՀ կառավարությունը, ինչպեսս հայտնի է, խոստացել է առաջիկա 5 տարիներին արտահանման ծավալը հասցնել ՀՆԱ-ի 45%-ին։ Միայն մայիսի վերջին հստակեցվեց, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ապրանքների, այլև ծառայությունների արտահանմանը (որոնց մեջ մտնում են նաև զբոսաշրջությունից ստացված եկամուտները)։
Միայն ապրանքների արտահանումը 2016 թվականին կազմել է ՀՆԱ-ի մոտ 17%-ը, իսկ ապրանքների և ծառայությունների արտահանումը միասին՝ 32%-ը։
Իհարկե, արտահանման 32%-ից 45%-ին հասնելը ավելի հեշտ է, քան 17%-ից 45%-ին հասնելը։ Սակայն դրա համար արտահանման ծավալները ամեն տարի պետք է տպավորիչ աճ գրանցեն։
Ապրանքների արտահանման տվյալները մշտապես ուշադրության կենտրոնում են և ամսական կտրվածքով հրապարակվում են Ազգային վիճակագրական ծառայության կողմից։ Ամենաթարմ տվյալներով՝ 2017 թվականի հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապրանքների արտահանումն աճել է 21.7%-ով և կազմել 1 մլրդ 383.2 մլն դոլար։
Սակայն ծառայությունների արտահանման տվյալները ուշադրությունից դուրս են մնացել։
Բանն այն է, որ դրանք ԱՎԾ-ի ստանդարտ զեկույցներում չեն հրապարակվում, այլ տեղ են գտնում Կենտրոնական բանկի կողմից եռամսյակը մեկ թարմացվող վճարային հաշվեկշռի մեջ։
ԿԲ-ն դեռ չի հրապարակել այս տարվա 2-րդ եռամսյակի վճարային հաշվեկշիռը, սակայն առաջին եռամսյակի տվյալները հայտնի են։
Ըստ այդմ, 2017 թվականի առաջին եռամսյակում ծառայությունների արտահանման ծավալը (ծառայությունների կրեդիտը) կազմել է 372.3 մլն դոլար։ Այդ թվում՝ զբոսաշրջության գծով ստացված եկամուտը կազմել է 218.3 հազար դոլար։
2016 թվականի առաջին եռամսյակում ծառայությունների արտահանման ծավալը 315.7 մլն դոլար էր։ Ծառայությունների արտահանումը այս տարվա առաջին եռամսյակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, աճել է 56.6 մլն դոլարով կամ 17.9%-ով։

Ծառայությունների արտահանման աճի տեմպը զիջում է ապրանքների արտահանման աճին, սակայն մյուս կողմից՝ ավելի բարձր է, քան ծառայությունների ներմուծման աճը (14.5%):
2017 թվականի առաջին եռամսյակում ծառայությունների ներմուծումը (դեբետ, որի մեջ մտնում է, օրինակ, ՀՀ-ից մեկնող զբոսաշրջիկների կողմից արտերկրում ծախսած փողը) կազմել է 350.7 մլն դոլար։
12:38
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55