«Առավոտ»-ը վերլուծականում անդրադառնալով ՄԱԿ-ում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ գրել է. «Նախագահի հիմնական ուղերձը կայանում է նրանում, որ Ադրբեջանի պահվածքը ստիպում է հայկական կողմերին գնալ հստակեցման և ավելի կոնկրետ սահմանել փոխզիջման սկզբունքները: Իսկ դրանք երկուսն են՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը և Արցախի անվտանգության երաշխավորումը:
Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովի ընթացքում ՀՀ նախագահն ընդգծեց, որ «չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն, մինչև Ադրբեջանի ղեկավարությունը չհամակերպվի միջազգային հանրության կողմից ամրագրված սկզբունքների գոյության հետ», իսկ ամենակարևոր սկզբունքներից մեկը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի իրացումն է: Այդ սկզբունքը վերջին տարիներին մշտապես եղել է Հայաստանի և Արցախի դիրքորոշման հիմնասյունը: Սակայն, առավել ուշագրավ է այն, որ ՀՀ նախագահը ՄԱԿ ԳԱ իր ելույթում նշեց, որ «կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի»: Այս կերպ ՀՀ նախագահը հստակ ամրագրեց, որ Արցախի ինքնորոշումը, այսինքն՝ անկախությունը, արդեն կայացած փաստ է, և դրանից նահանջ հնարավոր չէ:
Որպես համահայկական միասնական դիրքորոշում՝ միջազգային հանրության համար ևս մեկ անգամ ամրագրվեց, որ Արցախի մեկուսացումն անթույլատրելի է, և Ադրբեջանի ջանքերն այս ուղղությամբ անօգուտ են: Արցախի չճանաչվածությունը չի կարող խոչընդոտել նրա զարգացմանը, ժողովրդավարացմանը և այնտեղ ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությանը: Ու այդ հարցում Արցախը ստանում և ստանալու է ողջ հայության աջակցությունը: Իսկ ավտորիտար ու ռազմատենչ Ադրբեջանը չի կարող հավակնություններ ունենալ իրենից անհամեմատ ավելի ժողովրդավար Արցախի հանդեպ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23