Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը նման հարցազրույցների միջոցով առաջին հերթին նպատակ ունի քողարկել ադրբեջանական իշխանությունների կողմից այս տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ ձախողված ռազմական ագրեսիան:
Նման հայտարարություն է տարածել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը` մեկնաբանելով ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի մեկնաբանությունները, որոնցով Փոլադ Բյուլբյուլօղլին կրկին բարձրաձայնել է ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտնի բանաձևերի մասին և հանդես եկել պատերազմի վերսկսկման սպառնալիքներով:
«Այն, որ այդ ագրեսիայի նախաձեռնողը եղել է Ադրբեջանը` կասկած չի հարուցում: Հարցազրույցի միջոցով բոլոր վերջին հայտարարություններում Ադրբեջանի դեսպանը փորձում է ամեն կերպ մոռացության տալ սեփական խոսքերը, որոնք նա արտահայտել է ղարաբաղական հակամարտության գոտում խոշորամասշտաբ ռազմական գործողությունների սկսումից մի քանի ժամ անց, որոնք ապացուցում են, որ հենց Ադրբեջանն է ռազմական արկածախնդրության նախաձեռնողը: Իսկ նրա հետագա վստահեցումները նախատեսված են միայն իր անտեղյակ հայրենակիցների համար:
Մենք կրկին հիշեցնում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերին հղումները հակամարտության կարգավորման միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների առանձին դրույթների ադրբեջանական ընտրովի մեկնաբանություններով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հանդիսանում են առկա փաստաթղթերի կանխամտածված խեղաթյուրում: Այդ առումով, առաջարկում ենք Ադրբեջանի դեսպանին` ուսումնասիրել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի պատրիարք Վլադիմիր Կազիմիրովի` ուրբաթ օրը հրապարակված վերլուծությունը:
Փաստերն ու իրողությունները խեղաթյուրված նման հայտարարությունները և ադրբեջանցի գործընկերների մեկնաբանությունները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս ջանքերին, որին իբր ձգտում է Ադրբեջանը:
Ինչ վերաբերում է խնդրի ռազմական հնարավոր լուծման հերթական հիշեցմանը, ապա կցանկանայինք ընդգծել, որ Ադրբեջանի`Ռուսաստանին 1994 թվականին ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման միջնորդ դառնալու խնդրանքից անցել է բավականին մեծ ժամանակ, որպեսզի համոզվեր ուժային տարբերակի անհնարինության մասին: Եթե որևէ մեկի մոտ եղել են նման հույսեր, ապա դրանք այս տարվա ապրիլի սկզբին փլուզվել են: Դրա համար անտրամաբանական է Ռուսաստանում հանդես գալ նման հռետորաբանությամբ, առավել ևս, որ Ռուսաստանը հերթական անգամ նախաձեռնություն է դրսևորում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակման համար»,- նշված է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ:
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47