Երևանում սեպտեմբերի 26-ին մեկնարկեց «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության դեմ ուղղված հնգամյա արշավը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`արշավի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում երեխայի հանդեպ բռնության կանխարգելմանը, վերացմանը և բռնության ենթարկված երեխայի համակողմանի վերականգմանը:
Նախաձեռնող խմբի անդամ, «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրենժիրայր Էդիլյանը նշել է, որ արշավը մի շարք կազմակերպությունների հետ պայքարելու է երեխաների նկատմամբ բռնության դեմ: Նրա խոսքով` Հայաստանի վիճակագրական տվյալները մտահոգության տեղիք են տալիս:
Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության (2015-16 թթ.) համաձայն, 1-14 տարեկան տասը երեխայից յոթը հետազոտության նախորդ 30 օրերի ընթացքում ենթարկվել են հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի: Երեխաների 65 տոկոսը ենթարկվել է հոգեբանական ագրեսիայի, իսկ 38 տոկոսը` ֆիզիկական պատժի որևէ տեսակի:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորել է այս արշավի կազմակերպումը և նշեց, որ նախարարության առաջնային նպատակներից է երեխաների իրավունքների պաշտպանությունը, նրանց նկատմամբ բռնության վերացումը և կանխարգելումը:
«Պետական կառավարման մարմինները ունեն համապատասխան գործիքներ, այդ թվում՝ նաև օրենսդրական գործիքներ այդ բռնությունները կանխարգելելու ուղղությամբ: Արդարադատության նախարարությունը հստակ քայլեր է ձեռնարկում երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև նրանց համար անվտանգ և բարենպաստ պայմանների ստեղծման ուղղություններով: Դրանցից է անչափահասների արդարադատության խորհուրդը, որտեղ փորձ է արվում երեխաներին առնչվող խնդիրների լուծում գտնել: Դա մի հարթակ է, որտեղ քննարկվում են բոլոր այն խնդիրները, որոնք երեխաները ունենում են շփվելով իրավապահ համակարգի հետ»,- ասաց Քրմոյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանի խոսքով` Կառավարության կողմից լուրջ քայլեր են իրականացվում՝ ուղղված երեխաների նկատմամբ բռնության դեմ:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է լուրջ բարեփոխումներ՝ ուղղված երեխայի շուրջօրյա հաստատությունների վերակազմակերպմանը, այլընտրանքային ծառայությունների ներդրմանը և կենսաբանական ընտանիքների աջակցությանը»,- ասաց Հարությունյանը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47