Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է Իրաքի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և վստահություն հայտնել, որ Երևանում տեղի ունեցած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստը կնպաստի երկկողմ կապերի սերտացմանն ու ամրապնդմանը: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում համագործակցությունը: «Մենք պետք է մաքսիմալ քայլեր ձեռնարկենք՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճ ապահովելու համար, քանի որ դրա համար մեծ ներուժ ունենք»,- նշել է կառավարության ղեկավարը՝ կարևորելով միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքն ու առևտրային պալատների միջև փոխգործակցության սերտացումը:
Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին Կարեն Կարապետյանին է փոխանցել Իրաքի վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ համոզմունք հայտնելով, որ Երևանում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստը կնպաստի Հայաստանի ու Իրաքի միջև ավելի ամուր և խորը հարաբերությունների ձևավորմանը: Նա ընդգծել է, որ պատրաստ են ամեն ինչ անել՝ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, ինչը, նրա խոսքով, թույլ կտա կտրուկ ավելացնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալները: «Մենք շահագրգռված ենք ներմուծել հայկական մրցունակ և որակյալ գյուղատնտեսական և այլ ապրանքներ: Իրաքն ունի էելկտրաէներգիայի պակաս, և մենք կարող ենք քննարկել նաև Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանման հարցը»,- ասել է միջկառավարական հանձնաժողովի իրաքյան կողմի համանախագահը: Նա կարևորել է նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունն ու իրաքցի ուսանողների՝ հայաստանյան բուհերում ուսում ստանալու համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցը: Այդ առումով Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին անհրաժեշտ է համարել դիտարկել վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությունները:
Վարչապետ Կարապետյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հնարավորինս արագ կյանքի կկոչվեն՝ ի շահ երկու ժողովուրդների:
18:05
17:47
17:35
17:18
17:04
16:15
15:54
15:42
15:18
15:02
14:46
14:21
14:05
13:17
12:45
12:24
12:08
11:52
11:35
11:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03