Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ սպասելի էր, որ ԱՄՆ-ում բյուջետային կրճատումների հերթը կհասնի նաև այդ երկրի Պետդեպարտամենտ: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ ամիսներ առաջ խոսվում էր, որ հնարավոր է՝ կրճատումներ լինեն նաև հատուկ հանձնարարականներով դեսպանների (special envoy) մասով: Նա նկատեց՝ Պետդեպարտամենտում կրճատումները որևէ քաղաքական աստառ չունեն:
«Խոսակցություններ կային, որ այդ կրճատումները կարող են տարածվել ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հաստիքացուցակով ամրագրված Մինսկի խմբի համանախագահի հաստիքի վրա»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե անգամ որոշվի կրճատել հաստիքը ԵԱՀԿ Մինսկի խմբում, այն կզետեղվի Եվրոպայի և Ասիայի բյուրոյի կազմում:
Սուրեն Սարգսյանն ընդգծեց, որ կրճատումների ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը շարունակելու է իր գործունեությամբ զբաղվել: «Դեսպանը լինելու է, հատկապես, որ նա նոր է նշանակվել, բայց նրա հաստիքը կլինի հատուկ հանձնարարականներով դեսպան, թե Եվրոպայի և Ասիայի բյուրոյի կազմում դիվանագետ, դեռևս հայտնի չէ: Ամեն դեպքում պարզ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը լինելու է և ակտիվ աշխատելու է, զբաղվելու է իր գործունեությամբ՝ անկախ նրանից` նա հատուկ դեսպան, թե Եվրոպայի և Ասիայի բյուրոյում դիվանագետ կլինի: Կարգավիճակի փոփոխությունը դերի նվազում չի նշանակում»,- ասաց նա:
Նշենք, որ լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Պետդեպարտամենտի վերակազմավորման շրջանակներում առաջարկել է լուծարել Պետդեպարտամենտի շուրջ 30 հատուկ հանձնարարականներով դեսպանների պաշտոնները, իսկ դրանց մեջ կարող է լինել նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հաստիքը:
Սուրեն Սարգսյանը նկատեց, որ Միացյալ Նահանգների համար Մինսկի խմբում մասնակցությունը շատ կարևոր է, որովհետև այն ներգրավվածություն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում: «Այդ ներգրավվածությունը կարգավորման գործընթացի 25 տարիների ընթացքում երբևէ չի նվազել, պահպանվել է այնպես, ինչպես եղել է»,- ասաց նա:
Անդրադառնալով ամերիկացի նոր համանախագահի հնարավորություններին՝ Սուրեն Սարգսյանը նկատեց, որ Էնդրյու Շոֆերը, որպես երիտասարդ դիվանագետ, բավականին ակտիվություն իր հետ կբերի կարգավորման գործընթացում: «Գիտեմ, որ լուրջ և պրոֆեսիոնալ դիվանագետ է և չափազանց կարևոր հակամարտություններում ներգրավված է եղել, նաև՝ բանակցությունների մասնագետ է: Հույս ունեմ, որ համանախագահի դերում նա լուրջ ազդեցություն կունենա գործընթացի ակտիվացման մեջ՝ նոր գաղափարներ բերելով»,- նշեց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ Պետդեպարտամենտում կրճատումները ոչ մի կերպ ազդեցություն չեն ունենա ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում ներգրավվածության և ազդեցության վրա:
«ԱՄՆ-ը գերտերություն է, և բնականաբար ունի նաև պարտավորություններ մարդկության առջև: Սա բնական է, որ Միացյալ Նահանգները պատասխանատվություն կրում է նաև տարբեր հիմնախնդիրների լուծման կարգավորման գործընթացներում: Դա բնական գործընթաց է գերտերության համար, և նրա նման կարգավիճակը նաև թելադրանք է պետության պետդեպարտամենտի համար,- ասաց նա՝ վերադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հաստիքի փոփոխության հարցին և նորից ընդգծելով, որ ինքը չի նկատում, որ հիմա Միացյալ Նահանգները ցանկանում է նվազեցնել իր դերը ԼՂ կարգավորման գործընթացում,- իսկ ԱՄՆ-ը կնվազեցնի իր դերը միայն այն ժամանակ, երբ ցանկանա»:
tert.am
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47