Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն այս փուլում նախ և առաջ դիվիդենտներ ստանալու նպատակ ունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանն` անդրադառնալով սեպտեմբերի 25-ին անցկացված Իրաքյան Քրդստանի հանրաքվեին:
«Հանրաքվե դեռ չի նշանակում անկախացում, դա տևական գործընթաց է ենթադրում իրավական, օրենսդրական, քաղաքական դաշտում: Ամեն դեպքում, Իրաքի Հյուսիսում քրդական պետության անկախության հռչակումը ժամանակի հարց է: Սրա հետ ժամանակի ընթացքում հաշվի կնստեն միջազգային դերակատարները»,-ասաց Արմեն Պետրոսյանը:
Անդրադառնալով տարածաշրջանային խոշոր դերակատարների արձագանքներին ու գործողություններին` Արմեն Պետրոսյանը նշեց, որ այս փուլում դրանք հիմնականում նախազգուշացնող ազդակներ են, որպեսզի Իրաքյան Քրդստանը չգնա կտրուկ քայլերի: Նա նկատեց, որ Իրաքյան Քրդստանի դիրքն այնպիսին է, որ լուրջ կախվածություն ունի հարևաններից: Եթե հարևանները ցամաքային, օդային սահմանը փակեն, ապա Իրաքյան Քրդստանը կհայտնվի տնտեսական լուրջ խնդիրների մեջ: Եզդիների, թուրքոմանների, շիաների խնդիրը հավելյալ հնարավորություն է ստեղծում ուղղակի միջամտության համար:
«Սկզբունքորեն ուղղակի միջամտությունը չի կարելի բացառել, բոլոր հնարավորությունները կան դրա համար, սակայն այս պահին, կարծում եմ, որ խոշոր դերակատարները փորձում են խոչընդոտել անկախության գործընթացը»,-ասաց արաբագետը:
Ինչ վերաբերում է այս գործընթացի համատեքստում Հայաստանի շահերին` ապա արաբագետը նշեց, որ այս զարգացումները երկկողմանի նշանակություն ունեն: Նախ դրական է այն, որ արցախյան հիմնահարց ունենալով, Իրաքյան Քրդստանի հանրաքվեն դառնում է հերթական նախադեպը: Դրանից բացի, Հայաստանն Իրաքյան Քրդստանի հետ ունի տնտեսական հնարավորություններ: Գումարած դրան, քրդական հիմնախնդրով մտահոգված է Թուրքիան, դա նշանակում է նոր գլխացավանք թուրքերի համար:
«Մյուս կողմից այս իրողությունը սկիզբ է դնում Մերձավոր Արևելքում` մեզ մոտ տարածաշրջանում, պետությունների տարածքային ամբողջականության խախտմամբ նոր պետությունների ձևավորման գործընթացին: Սուբյեկտ են դառնում երկրներ, որոնց հետ մենք ունենք բարեկամական հարաբերություններ` Իրանը Սիրիան, Իրաքը»,-ասաց արաբագետ:
Արմեն Պետրոսյանն ընդգծեց, որ Հայաստանը պետք է ուշադրությամբ հետևի գործընթացներին, ժամանակին արձագանքելու, իրավիճակային ճիշտ որոշումներ ընդունելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացվել է անկախության հանրաքվե: Արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների ավելի քան 93 տոկոսը պաշտպանել է տարածաշրջանի անկախությունը: Ըստ վերջին տվյալների՝ քվեարկել է շուրջ 3,3 մլն մարդ, մասնակցությունը կազմել Է 72,16 տոկոս:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47