«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
««Արմենիա» հեռուստատեսության «R-Էվոլյուցիա» հաղորդաշարի սեպտեմբերի 26-ի թողարկումը, որի հյուրը եղել է «Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը, ավարտվել է այսպիսի դրվագով։ Երբ Էդմոն Մարուքյանը պնդել է, որ «Ելք» դաշինքի կառավարությունը և վարչապետը ավելին կանեին, քան անում է Կարեն Կարապետյանի կառավարությունն ու վարչապետն ինքը, Սաթիկ Սեյրանյանը, նկատի ունենալով «Ել» դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանին, նեգատիվ հնչերանգով արձագանքել է․ «Ձեր դաշինքին մաս կազմող կուսակցություններից առնվազն մեկի ղեկավարը վարչապետ է եղել», և հաղորդումն ըստ էության փակվել է այս հարցադրումով։ «Հայկական ժամանակ»-ը այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեց Արամ Զավենի Սարգսյանից: Վերջինս ասաց․«Սաթիկ Սեյրանյանը պիտի իմանար, որ երբ ես վարչապետ էի, վիճեցի Ռոբերտ Քոչարյանի հետ և թույլ չտվեցի, որ Սաթիկ Սեյրանյանին Ղարաբաղում կալանավորեն Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով։ Չեմ կարծում, թե Կարեն Կարապետյանը ընդունակ է նման քայլի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23