«ՀԱՊԿ-ն հոկտեմբերին լայնամասշտաբ զորավարժություն է իրականացնելու Հայաստանում՝ Բաղրամյան զորավարժարանում: Պլանավորված է այդ զորավարժությունը, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն դրա մասի, կարծես թե, հնչում է առաջին անգամ: Այսպես թե այնպես, Բաղրամյան վարժարանում հոկտեմբերին անցկացվող զորավարժությունը բավական ուշագրավ է տարածաշրջանում տեղի ունեցող ռազմաքաղաքական դինամիկ գործընթացների ֆոնին:
Այստեղ, իհարկե, առաջին հերթին զուգահեռներ են անցկացվում Վրաստանում ընթացած ՆԱՏՕ-ի զորավարժությունների հետ, որոնք մի քանի շաբաթ տարբերությամբ անցկացվեցին հարևան երկրում: Դրանցից առաջինին մասնակցեց նաև Հայաստանը, իսկ ահա երկրորդի շուրջ ստեղծեց «մասնակցության ոդիսական», երբ այդպես էլ հստակ պարզ չեղավ, թե ի վերջո Երևանը նախ որոշել էր մասնակցել, հետո չեղարկել է այն, թե չէր մասնակցելու հենց սկզբից: Հատկանշականն այն է, որ առաջին զորավարժությանը մասնակցելուց հետո ռուսական մամուլում հրապարակվեցին դժգոհություն արտահայտող հոդվածներ, իսկ հետո տեղի ունեցավ օգոստոսի 23-ի հանդիպումը Սոչիում՝ Պուտին-Սարգսյան, որից հետո սեպտեմբերի 3-ին մեկնարկած զորավարժությանը Հայաստանը չմասնակցեց:
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ Սիդորովը հայտարարել է, որ զորավարժությունն ուղղված չի լինելու երրորդ կողմի դեմ, սակայն Վրաստանում ՆԱՏՕ-ի կրկնակի զորավարժությունից հետո Հայաստանում ՀԱՊԿ-ի լայն զորավարժությունը կարող է դիտվել ՀԱՊԿ պատասխանը ՆԱՏՕ-ին: Սա, իհարկե, առանձնահատուկ դիմակայության նախադրյալ չէ, սակայն պատահական չէ նաև, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սրահներում Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը հանդիպել էր Վրաստանի արտգործնախարար Ջանելիձեին, որին մի քանի շաբաթ առաջ էր ընդունել Երևանում: Իսկ նախօրեին էլ Հայաստանի ԱԺ նախագահն է այց կատարել Թբիլիսի: Չի բացառվում, որ պաշտոնական Երևանը կանխավ փորձում է Թբիլիսիին հավաստիացնել, որ ՀԱՊԿ զորավարժությունը չի կարող Վրաստանի համար տագնապի առիթ լինել և այդ առումով Հայաստանը թույլ չի տա թիկունքից հարված Վրաստանին:
Բանն այն է, որ պաշտոնական Թբիլիսին բավականին զգայուն է Հայաստանում ռուսական ռազմական ներկայության և ակցիաների նկատմամբ: Դրա հետ մեկտեղ Երևանն, ըստ երևույթին, Թբիլիսիի միջոցով փորձում է մեսիջներ փոխանցել նաև ՆԱՏՕ-ին՝ Հայաստանում ՀԱՊԿ զորավարժության առումով Հայաստանին «ճիշտ հասկանալու» համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56