Սեպտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Միացյալ Թագավորություն եւ Հայաստան- խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառումը, որի ընթացքում բանախոսել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով նախարար Ալան Դանքնը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ողջունելով Ալան Դանքնին խորհրդարանում, նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, եւ այդ ընթացքում նշանակալի ձեռքբերումներ են արձանագրվել բազմաթիվ ոլորտներում:
ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտությամբ է նշել հայաստանյան բազմաթիվ ծրագրերում Միացյալ Թագավորության կառավարության ներգրավվածությանը եւ բարձր գնահատել այդ երկրի աջակցությունը Հայաստանում ընթացող տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումներին:
Ալան Դանքնը կարեւորել է հանդիպման անցկացումը ՀՀ Ազգային ժողովում՝ նշելով, որ այս շենքը խորհրդանշում է Հայաստանի անցումը միակուսակցական պետությունից բազմակուսակցական պետության: Նա համոզմունք է հայտնել, որ Միացյալ Թագավորության եւ Հայաստանի խորհրդարանները կգտնեն համագործակցության ընդհանուր եզրեր: Նախարարը կարեւորել է խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու Հայաստանի որոշումը՝ համարելով այն նշանակալի քայլ ժողովրդավարական գործընթացում:
Ալան Դանքնը հանգամանալից ներկայացրել է Միացյալ Թագավորության խորհրդարանական կառավարման պատմությունը եւ այդ ճանապարհին հանդիպած խոչընդոտներն հաղթահարելու փորձառությունը: Նախարարն անդրադարձել է ՄԹ Ներկայացուցիչների պալատի կառուցվածքին եւ կազմին, որի մեկ երրորդը կանայք են, զգալի թիվ են կազմում էթնիկ փոքրամասնությունները եւ հաշմանդամները: Պարոն Դանքնն ուրախությամբ նշել է, որ ՄԹ կառավարությունը ֆինանսավորում է ՀՀ Ազգային ժողովում իրականացվող ծրագիրը, որը կբարելավվի խորհրդարանական զսպանակներն ու հակակշիռները՝ նպաստելով կառավարության գործունեության վերահսկողությանը, հասարակության հետ համագործակցության ակտիվացմանը:
Նախարարի խոսքով՝ Միացյալ Թագավորությունն օժանդակում է Հայաստանի կառավարությանը՝ իրականացնելու ծրագրերի լայն շրջանակ՝ դատաիրավական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ոլորտներում:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Ալան Դանքնը նշել է, որ Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ խաղաղ լուծում տալու երկարատեւ հակամարտությանը: Նախարարի խոսքով՝ քաջություն կպահանջվի տեւական խաղաղություն հաստատելու համար:
Միջոցառման ավարտին բանախոսը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներին եւ գործիքներին, ԼՂ հակամարտությանը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ինչպես նաեւ Ադրբեջանի շուրջ ծավալված միջազգային կոռուպցիոն սկանդալին:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47