Արցախի կառավարության նորանշանակ նախարարներից մեկ-երկուսն են գործող նախագահ Բակո Սահակյանի ազգականները: Բայց նրանց նշանակումը որևէ կերպ պայմանավորված չէ ազգական լինելու հանգամանքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ՝ նոր կառավարության կազմում նախագահ Բակո Սահակյանի ծանոթ-բարեկամներն են, ազգակիցները: Օրինակ՝ նորաստեղծ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Վազգեն Միքայելյանը Բակո Սահակյանի աներձագն է, Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարը Բակո Սահակյանի քրոջ փեսա Լևոն Գրիգորյանն է, ԿԳ և սպորտի նախարար Սերգեյ Շահվերդյանը ևս Բակո Սահակյանի ազգականն է:
Այս առնչությամբ Դավիթ Բաբայանն ասաց, որ Ղարաբաղը փոքր տեղ է, և եթե «մենք սկսենք խոսել, թե ով ում բարեկամն է, ով ում ծանոթն է, այնպես կստացվի, որ բոլորը բոլորի բարեկամներն ու ծանոթներն են»:
Դավիթ Բաբայանն ասաց, որ նորանշանակ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, ով, ըստ մամուլի, Բակո Սահակյանի քրոջ փեսան է, եղել է կառավարության աշխատակազմի ղեկավարը, կառավարման համակարգում շատ վաղուց է՝ դեռ երիտասարդ տարիքից՝ մինչև նախագահ Բակո Սահակյանի հետ բարեկամական կապերի հաստատումը, ուստի նրա նշանակումը պայմանավորված չէ բարեկամական կապերով:
Նա նշեց, որ Վազգեն Միքայելյանը ևս համակարգում է եղել մինչև նախագահ Բակո Սահակյանի հետ բարեկամական կապեր հաստատելը: Խոսնակն ասաց, որ առաջին անգամ մեզանից է լսում, որ Սերգեյ Շահվերդյանը Բակո Սահակյանի ազգականն է:
«Դա զուգադիպություն է, բա՞ մնացած մարդիկ, որոնք նշանակվել են և ովքեր նախագահին բարեկամ չեն, բա ինչի՞ իրենց մասին չեն խոսում: Մեկ-երկու հոգի զուգադիպել է, բայց հո չի՞ նշանակում, որ բոլորն են բարեկամ: Սա պարզապես զուգադիպություն է, կրկնում եմ, այդ մարդիկ ներգրավված են եղել Արցախի քաղաքական, հասարակական կյանքում շատ ավելի վաղ, քան ունեցել են բարեկամական կապ նախագահ Բ. Սահակյանի հետ»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Դիտարկմանը, թե մարդկանց մոտ տպավորությունն, ամեն դեպքում, այնպիսին է, որ նրանք նշանակվել են Բակո Սահակյանի հետ ազգական լինելու պատճառով, Դավիթ Բաբայանը չհամաձայնեց. «Պետք է ծանոթ լինես մարդուն, ոչ թե քո ծանոթը պետք է լինի, այլ պարզապես պետք է ծանոթ լինես նրա մտածելակերպին, հմտություններին, աշխատաոճին, հետո նշանակես: Ծանոթի սկզբունքը միշտ էլ գործել է բոլոր երկրներում, անծանոթ որևէ մեկին չեն նշանակել»:
tert.am
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47