ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա օրակարգում է «ԵԼՔ» խմբակցության կողմից խորհրդարանին ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսել:
Մինչ այդ, քննարկման ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը:
Հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԺ 16-րդ կանոնակարգ-օրենքը հնարավորություն է տալիս նման նախագծերի մասով ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար:
«Մենք՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները, ժամանակին երբ քննարկվում էր ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը, շարունակում էինք համոզված լինել, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ում անելիք չունի, և ԵԱՏՄ անդամակցությունը լրջագույն սպառնալիքներ է ստեղծել տնտեսական, ռազմաքաղաքական և քաղաքական ուղղությունների համար»,-ասաց Փաշինյանը և թվարկեց՝ ՀՀ անդամակցության 3 տարում ՀՀ-ի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով 8 տոկոսով է նվազել, զբաղվածության թվերը նվազել են, միջազգային պահուստները՝ պակասել, պետական պարտքն ավելացել է, ներդրումների հոսքերը՝ նվազել:
«Մենք այսօր կարող ենք արձանագրել, որ բոլոր առումներով ԵԱՏՄ կանխատեսվող սպառնալիքները և անարդյունավետությունն արդարացվել են: Այսօր պաշտոնական վիճակագրությամբ և ոչ պաշտոնական լրատվությամբ թաքցվում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո նույնիսկ ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունն է զգալի անկում ունեցել»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը մի կարևոր առանձնահատկություն ևս առանձնացրեց՝ նշելով, որ ըստ էության տվյալ տնտեսական միությունը գոյություն չունի: Նա ներկայացրեց ԵԱՏՄ անդամ Ղազախստանի հետ ՀՀ-ի առևտրաշրջանառության ծավալը՝ 4-6 մլն դոլար, Բելառուսի հետ՝ 37 մլն դոլար, իսկ մեկ այլ անդամ երկրի՝ Ղրղըզստանի հետ նման վիճակագրություն գոյություն չունի:
«Որպեսզի ավելի հասկանալի լինի՝ ի՞նչի մասին է խոսքը, թե տնտեսական միությունում ովքեր են մեր գործընկերները համարվում, համեմատենք Թուրքիայի հետ, որի հետ որևէ հարաբերություն չունենք, ավելին՝ լարված է, բայց առևտրաշրջանառությունը կազմում է 164 մլն դոլար: Այսինքն՝ Ղազախստանի ցուցանիշին գերազանցում է 30-40 անգամ»,-ասաց նա և հայտարարեց՝ «այս ի՞նչ տնտեսական միություն է, որ միայն անկումներ են արձանագրվում»:
Փաշինյանը շարունակեց, որ Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին քաղաքական առումով ևս վտանգավոր է: «Առաջին պատճառը մեր գործընկերոջ կողմից նկատվող արհամարհանքի դրսևորումներն են մեր պետականության նկատմամբ, մյուս անդամ երկրներից նկատվող շատ ցինիկ միջամտությունները կամ փորձերը՝ խառնվել ՀՀ ներքին գործերին: Այն մտավախությունները, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ ՀՀ-ի ինքնիշխանությանը վտանգներ են սպառնում, այս ընթացքում ավելի են հիմնավորվել»,-ասաց նա:
Ելք խմբակցության ղեկավարը շարունակեց, թե անընդհատ շրջանառվում էր անվտանգության հարցը: «Բայց հիմա ասում են՝ ո՞վ է անվտանգությունից խոսել, ասել ենք՝ տնտեսական միություն է»,-ասաց և նշեց, թե արխիվները նայել է, և անվտանգություն բառն ամենից շատն է անդամակցության համար օգտագործվել:
«Անդամակցությունից հետո տարածքային կորուստներ ունեցանք, և կան հիմնավորումներ, որ Ադրբեջանն այդ պատերազմները քննարկել և համաձայնեցել է ԵԱՏՄ մեր գործընկերների հետ»,-ասաց Փաշինյանը և նշեց, որ կոնկրետ ԵԱՏՄ անդամ երկրներ կան, որոնք ՀՀ-ի նկատմամբ թշնամական վերաբերմունք են արտահայտել և շարունակում են արտահայտել:
«Կոնկրետ Բելառուսն ու Ղազախստանը Ադրբեջանի հետ շատ ավելի խորը հարաբերություններ ունեն, ՌԴ-ն էլ դեռ պետք է խորը վերլուծել և հասկանալ՝ ո՞ւմ ռազմավարական գործընկերն է, ումը՝ չէ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանձնաժողով են առաջարկում ստեղծել, ոչ թե նրա համար, որ համոզված չեն, այլ ասում են՝ եկեք հանձնաժողով ստեղծենք, որտեղ ՀՀԿ-ն մեծամասնություն կլինի, և կարող է հիմնավորել հակառակը:
«Եկեք հիմնավորեք, տեսնեմ՝ կարո՞ղ եք հիմնավորել: Այս հանձնաժողովի վերլուծության ապագան պետք է լինի ռազմավարության հեռանկարը, այսինքն՝ ՀՀ-ն հեռանկար ունի՞ ԵԱՏՄ-ում, և ընդհանրապես ԵԱՏՄ հեռանկար ունի՞, թե չունի: Այս հարցերն ունեն լրջագույն բանավեճի կարիք»,-ասաց նա:
Աղբյուրը՝ tert.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01