«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս «Ժամանակ» թերթը գրեց, որ նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ապարան քաղաքում ՀՀԿ-ն որոշել է առաջադրել «Գնթունիք» ընկերության սեփականատեր Կարեն Եղիազարյանին: ՀՀԿ-ում գտնում են, որ Եղիազարյանը երիտասարդ ու խոստումնալից կադր է, հաջողակ ու հետաքրքիր բիզնեսմեն, բացի դա իր մարդկային որակներով ընդունելի է ապարանցիների համար՝ նրան հարգում և ընդունում են: Ու քանի որ ամենայն հավանականությամբ Ապարանում բացի ՀՀԿ-ի թեկնածուից, այլ քաղաքական ուժեր իրենց թեկնածուներին կարող են և չառաջադրվել, հետևաբար, ով էլ լինի ՀՀԿ-ի թեկնածուն, նա էլ կդառնա համայնքապետ: Կարեն Եղիազարյանի հետ կապ հաստատել և այս թեմայով զրուցել մեզ այդպես էլ չհաջողվեց: Բայց փոխարենը տեղեկացանք, որ Ապարանում ՀՀԿ-ի թեկնածուի շուրջ «մի թեթև» խնդիր կա:
Ըստ մեր հավաստի աղբյուրներից ստացած տեղեկությունների, Կարեն Եղիազարյանի թեկնածությանը սատարում են Ապարանում «կշիռ» ունեցող ՀՀԿ-ականների մեծ մասը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, որը Կարեն Եղիազարյանին ընդունում է հարազատի պես ու շատ է հարգում: Մեր զրուցակիցը նշում էր, որ Եղիազարյանի թեկնածությանը համաձայն են նաև մարզպետը, անգամ՝ Ապարանի գործող քաղաքապետը: Վերջինս, ի դեպ, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ հավանաբար ինքը չի առաջադրվի:
Բայց Եղիազարյանի թեկնածությունը, ինչպես նշում է մեր աղբյուրը, ՀՀԿ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի սրտով չէ: Ըստ մեր աղբյուրի՝ Սահակյանը փորձում է Արագածոտնի տարբեր համայնքներում որպես ՀՀԿ-ի թեկնածուներ առաջադրել իր վստահելի մարդկանց, ու այս անհամաձայնությունը անհասկանալի իրավիճակ է ստեղծել:
Եվ դա է պատճառը, նշում է մեր աղբյուրը, որ Կարեն Եղիազարյանի թեկնածության վերաբերյալ վերջնական որոշում կայացնել մինչ օրս չի հաջողվել: Ու քանի որ ՏԻՄ ընտրությունները ՀՀԿ-ում խիստ կարևորում են, չեն ցանկանում, որ բանը հասնի ակնհայտ ու սուր դիմակայության: Այդ իսկ պատճառով, կոնկրետ Ապարանի դեպքում թե ով կլինի համայնքապետի ՀՀԿ-ական թեկնածուն՝ որոշելու է ՀՀԿ վերնախավը՝ ամենաբարձր մակարդակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44