«Ժխտվող ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է», - հավաստում է ամերիկյան անվանի դերասան եւ պրոդյուսեր Մոնթել Ուիլյամսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Տեղեկանալով Հայոց ցեղասպանության մասին՝ նա որոշեց բարձրաձայնել խնդիրն աշխարհով մեկ: Նա նշում է, որ հայ ժողովուրդն այնպիսի փորձություններով է անցել, որ կարող է աշխարհից այդ փորձությունների ճանաչումն ակնկալել: Ուիլյամսը որոշում է ֆիլմ ստեղծել, որը թիրախավորում է այդ ճանաչման ճանապարհին կանգնած անձանց: Այդ գործում նրան է միանում հանրահայտ սուպերմենի դերակատար, իսկ այսօր արդեն պրոդյուսեր Թիմ Քեյնը. «Մեր օրերի Թուրքիայի բնակիչները ցեղասպանություն չեն իրագործել, սակայն նրանք պետք է ճանաչեն իրենց նախնիների հանցանքը եւ դրա վրա հիմնվելով կառուցեն իրենց ապագան»:
Ուիլյամսի ու Քեյնի փաստավավերագրական ֆիլմը՝ «Ժխտման ճարտարապետները», նվիրված է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների այն քաղաքական գործիչներին, ովքեր փորձում են խոչընդոտել Հայոց ցեղասպանության ճանաչումը. «Այն միտքը, որ ցեղասպանությունը կարող է չճանաչված մնալ, ուղղակի խելագարություն է, դա անընդունելի է»:
«Ժխտման ճարտարապետները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է արդեն հոկտեմբերին, իսկ մինչ այդ ֆիլմը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ ցուցադրվել էր Վաշինգտոնում՝ տեղի քաղաքական գործիչների, փորձագետների եւ հայ համայնքի համար:
Ֆիլմը բացահայտում կլինի ոչ միայն արտերկրյա, այլեւ հայ լսարանի համար: Այստեղ իրենց հուշերն են պատմում Մեծ եղեռնը վերապրած մարդիկ, Սումգայիթի, Բաքվի հայերը, առաջադեմ փորձագետներ, քաղաքական գործիչները: Սարսափելի ծանր տեսարանները ֆիլմում զուգակցվում են սկանդալային բացահայտումներով: Բացահայտումներ, որոնք, հեղինակների կարծիքով, լույս են սփռում Հայոց ցեղասպանության ժխտման ճարտարապետների վրա:
«Կարեւոր է անցյալի անարդարությունների վրա լույս սփռել: Եկեք բարձրացնենք այդ գորգը եւ նայենք, թե ինչ է թաքնվում դրա տակ», - ցուցադրմանը ներկա կոնգրեսական Ռալֆ Աբրահամի կարծիքով, անցյալի ժխտումը երբեք չի կարող բերել հաջողությունների ապագայում:
Այդ կարծիքը կիսում է նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը: Դեսպանի խոսքով, ֆիլմի էմոցիոնալ ազդեցությունը տպավորիչ է: Արդյո՞ք այն կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ջոն Էվանսի պատասխանն է՝ այո. «Այն նման է ժայռը քայքայող ջրի կաթիլների, յուրաքանչյուր կաթիլ մոտեցնում է հաղթանակը, յուրաքանչյուր լույսի կաթիլ օգնում է վերջ տալ խավարին»:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42