«Լևոն Արոնյանն ամբողջ ընթացքում գտնվում է շախմատային թագի կողքին»,-նախօրեին Р-Спорт-ի հետ հեռախոսազրույցում ասել է Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը՝ շնորհավորելով Լևոն Արոնյանին:
Հիշեցնենք, որ նախօեին Աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակչի թայ-բրեյքում Լևոն Արոնյանը 2-0 հաշվով հաղթել է Դին Լիժենին և հռչակվել Աշխարհի Գավաթակիր: Նշենք, որ Արոնյանը միակ շախմատիստն է, ով հաղթել է Գավաթի խաղարկությունում երկու անգամ:
«Ես գիտեմ, որ ամբողջ Հայաստանը սպասում է Տիգրան Պետրոսյանի տրիումֆի կրկնությանը: Նա փորձառու շախմատիստ է և որպես մրցաշարային մարտիկ ուժեղ է խաղային պատրաստության մեջ: Կարծում եմ, որ վերջին տարիներին նա հասունացել է տիտղոսի խաղի համար և համարվում է շախմատային աշխարհի առաջատարներից մեկը»,- ասել է Կ. Իլյումժինովը:
Р-Спорт հաղորդմամբ, ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը նույնպես շնորհավորել է Լևոն Արոնյանին հաղթանակի առիթով: Նա մասնավորապես ասել է. «Իհարկե, Թբիլիսի էի մեկնել տիտղոսս պաշտպանելու համար, բայց չստացվեք: Դուք ինքներդ տեսաք, թե ինչքան բարդ մրցաշար էր, և պայքարից դուրս մնացին շատ աստղային մասնակիցներ, այդ թվում նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հենց վաղ փուլում: Լևոնը հրաշալի է անցկացնում այս տարին, տանում է մի շարք վառ հաղթանակներ: Եվ աշխարհի գավաթի խաղարկությունում հաջողությունը նման տարվա արժանի ավարտն է»:
Սերգեյ Կարյակինը նաև նշել է, որ Լ. Արոնյանն իր կարիերայում ունեցել է բարդ ժամանակաշրջաններ, և Աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա սուպերգրոսմայստեր է և ի վիճակի է հաղթահարել կյանքի ամենաբարդ փուլերը:
Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` Աշխարհի Գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55