«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը:
Վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մի քանի իրադարձություններ հուշում էին, որ Բաքուն հայ-ադրբեջանական շփման գծում դարձյալ գնալու է սրման: Ադրբեջանական բանակի գովազդվող լայնամասշտաբ զորավարժությունները պատերազմի մեսիջ էին, որին ՄԱԿ-ի ամբիոնից քաղաքական շանտաժի ձեւակերպում տվեց Իլհամ Ալիեւը: Ադրբեջանի նախագահի սպառնալիքը հասցեագրված էր միջազգային հանրությանը, որ եթե վերջինս չբավարարի Բաքվի պահանջները, ապա անցած տարվա Ապրիլյան պատերազմը կարող է կրկնվել:
Ալիեւի ելույթը չարժանացավ համարժեք միջազգային պատասխանի, ավելին` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ որեւէ խոսք չկար Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Այս հանգամանքն անուղղակի խրախուսում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, նույնիսկ Բաքվի կողմից կարող է ընկալվել որպես նոր պատերազմ սանձազերծելու միջազգային քարտ-բլանշ:
Համանախագահների հայտարարությունը, սակայն, ուներ ավելի խորքային ենթատեքստ: Շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղակայման պահանջով հանդես էր գալիս ԱՄՆ-ը եւ, եթե այս հարցը դուրս է եկել Մինսկի խմբի համանախագահության օրակարգից, ապա կարող ենք ենթադրել, որ Վաշինգտոնը մեր տարածաշրջանի ու ԼՂ հակամարտության կառավարումը հանձնել է Մոսկվային: Բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ նաեւ Վաշինգտոնի նոր քաղաքականության հետեւանքով ստեղծված վիճակն են այսօր Անկարայում քննարկում Ռեջեփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը:
Մյուս կողմից` Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին Բաքու այսօր կատարած այցի շրջանակում կատարել է մի քանի ամբարտավան հայտարարություններ: «Ադրբեջանը եւ Թուրքիան եղբայրական պետություններ են: Մենք միմյանց կարիքն ունենք: Ադրբեջանցի ժողովրդի ցանկությունը մեզ համար հրաման է, եւ մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում»,- հայտարարել է թուրք նախարարը:
Ահա տարածաշրջանային այս համատեքստում, երբ ԱՄՆ-ի, ըստ էության, բացակայությունը նոր աշխուժություն է առաջացրել Մոսկվա-Անկարա-Բաքու առանցքում, հայկական զինուժը սահմանագծին ունենում է մարդկային հերթական կորուստը:
Տարածաշրջանային նոր համատեքստում հայկական դիվանագիտությունից պահանջվում են մեծ ջանքեր` Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը ապահովելու համար: Երեւանը շատ զգույշ քաղաքականություն պետք է վարի ռուսական ուղղությամբ՝ մի կողմից, ամբողջովին չկորցնելով իր սուբյեկտությունը, մյուս կողմից` բացառելու համար ռուս-ադրբեջանա-թուրքական սեպարատ համաձայնությունը, որը կարող է բերել 2016-ի ապրիլյան իրադարձությունների կրկնությանը: Մեր իշխանությունները համակ ուշադրությամբ պետք է հետեւեն ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման դինամիկային` Հայաստանին սպառնացող հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23