ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ սեպտեմբերի 28-ին շահագրգիռ մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ամփոփվել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի պլենար նիստում Հայաստանի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում գրանցած առաջընթացի վերաբերյալ հաշվետվությունը:
Սուրեն Քրմոյանը բարձր է գնահատել հասարակական կազմակերպությունների դերը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում և Արդարադատության նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել խորացնել հակակոռուպցիոն պայքարի շրջանակում շահագրգիռ բոլոր կազմակերպությունների հետ ներկայիս ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը:
Արդարադատության նախարարի տեղակալը, անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն ուղղված մեխանիզմներին, դրանցից առանձնացրել է էլեկտրոնային գործիքները և նշել, որ արդեն իսկ գործարկվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am , ՀՀ արդարադատության նախարարության թեժ գծի www.e-hotline.am կայքերը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են նաև հարցումների առցանց համակարգ ստեղծելու նոր ծրագրի մանրամասները:
Նշենք, որ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ կառավարության աշխատակազմի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակիցներ, ինչպես նաև Իրավաբանների հայկական ասոցիացիա, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Ներդաշնակ զարգացում» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58