Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Զբաղվածության ևինքնազբաղվածությաններկայիս և նախատեսվողծրագրերի հզորացումԶբաղվածությանպետականգործակալությանՄիգրացիոն ռեսուրսկենտրոնների ևտարածքայինկենտրոնների արժեշղթայիկայուն կառավարմանհամակարգի միջոցով» ծրագրի մեկնարկի միջոցառումը: Ծրագրի նպատակն է առավելագույնի հասցնել հայ աշխատանքային միգրանտների ներդրումը Հայաստանի զարգացման մեջ` հմտությունների, փորձի փոխանցման և ֆինանսական կապիտալի` դեպի Հայաստան վերադարձի միջոցով:
Ծրագիրն իրականացնում է Շվեդիայի զբաղվածության պետական գործակալությունը, Միգրացիայի և զարգացման միջազգային կենտրոնի ինտեգրված փորձագետի հետ համատեղ` համագործակցելով իր վաղեմի գործընկեր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության հետ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքված Շարժունակության շուրջ գործընկերության մասին համաձայնագրի շրջանակում։
Միջոցառման ընթացքում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Շվեդիայի զբաղվածության պետական ծառայության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության միջև՝ ընդգելով ծրագրի հաջող իրականացման համար կողմերի համագործակցության պատրաստակամությունը:
Մեկ տարի տևողությամբ ծրագիրը կաջակցի Զբաղվածության պետական գործակալության Միգրացիոն ռեսուրս կենտրոնների և տարածքային կենտրոնների՝ առաջատար կառավարման կարողությունների հզորացմանը՝ տրամադրելով դասընթացներ և գործիքակազմ՝ միտված միգրացիայի ներուժի ուղղորդմանը դեպի ձեռնարկատիրություն, նորարարություն, սկսնակ բիզնեսներ (start-up), ինչպես նաև աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների ֆինանսապես անկախացմանը՝ դրամական փոխանցումները ներդրումների փոխակերպելով:
Ծրագրի առանցքային բաղադրիչն է համայնքային զարգացման համար ներդրումային նախագծերի ծավալուն ՏՏ հարթակի գործարկումը, որը կապող օղակ կհանդիսանա արտերկրում աշխատող և բնակվող հայերի, հայրենիքում հաջողություններ գրանցած հայրենադարձ հայերի, ինչպես նաև օտարերկրացիների համար, ովքեր ցանկություն ունեն և պատրաստ են ներդրումներ կատարել համայնքային զարգացման մրցունակ ծրագրերի և բիզնես գաղափարների մեջ: Ինչպես կարողությունների զարգացման, այնպես էլ ՏՏ հարթակի բաղադրիչները հիմնված կլինեն կարիքների վերհանման նախնական ուսումնասիրության հիման վրա։ Ավելին, ծրագրի նպատակներից է նաև կլաստերային նախաձեռնությունների խթանումը՝ միտված ձեռնարկատիրության և արժեշղթաների զարգացմանը: Այս նպատակով նախատեսվում են դասընթացներ՝ միտված կլաստերային նախաձեռնությունների պլանավորմանը և դրա հետ կապված հետագա կարիքներին:
Ծրագրի առանցքային գործողությունների առաջնային թիրախն են Շիրակի և Արագածոտնի մարզերի համայնքները, ինչպես նաև՝ Երևանը։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47