ARM | RUS |

Լույս է տեսել «Դե Ֆակտո» ամսագրի հերթական համարը

29.09.17 | 13:02

Ես հավատում եմ, որ հեռու չէ ոսկեգործության ծաղկման ոսկե դարը Հայաստանում
ՎԱՂԱՐՇ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Վաղարշ եւ որդիներ» կոնցեռնի նախագահ

-Պարո՛ն Աբրահամյան, Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո, երբ երկրում դեռ ձևավորված չէր տնտեսական դաշտը, Դուք առաջինն էիք, ով նախաձեռնեց ստեղծել «Ոսկու աշխարհ» առևտրաարտադրական համալիրը: Կխնդրեմ նախ պատմեք` ինչպիսի՞ ուղի եք անցել, և ինչպե՞ս տարավ Ձեզ այդ ուղին դեպի ոսկու աշխարհ:

-Կարծում եմ` ձգտումներ և նպատակներ ունեցող մարդը, ով նաև աշխատասեր է ու ազնիվ, առավել հեշտությամբ է գտնում կյանքի իր ուղին և դրսևորելով տարիների ընթացքում կուտակած գիտելիքներն ու փորձը` իրականություն դարձնում իր ցանկությունները:
Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ավարտել եմ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ և վարկ» բաժինը: Բուհն ավարտելուց հետո կատարել եմ տարբեր աշխատանքներ, փորձել ուժերս հիմնականում ոսկեգործության ոլորտում: Հասնելով որոշակի հաջողությունների՝ որոշեցի հանդես գալ անհատական բիզնես նախաձեռնությամբ: Այդ տարիներին մեր երկրի տնտեսական դաշտը դեռ չէր ձևավորվել, ոսկու առևտուրն ընթանում էր Երևան քաղաքի տարբեր փողոցներում, այգիներում, և ես մտածեցի, որ կարելի է համախմբել բոլոր ոսկեգործներին մեկ վայրում՝ ստեղծելով ոսկու առք ու վաճառքի համար նախատեսված մեկ ընդհանուր առևտրի կենտրոն, ապահովելով առևտրի քաղաքակիրթ և հարմարավետ պայմաններ: Իհարկե, ինչպես ամեն նոր բան, այնպես էլ իմ նախաձեռնությունը սկզբում ոչ բոլորի կողմից ողջունվեց. երբ 1993թ. «Ոսկու շուկա» առևտրաարտադրական համալիրը (հետագայում` «Ոսկու աշխարհ») սկսեց իր գործունեությունը, դրանում ընդամենը 80-90 վաճառասեղան էր գործում, իսկ հետագայում վաճառասեղանների և արտադրամասերի թիվը գնալով ավելացավ, և այսօր հասնում է մինչև 800-ի: Պետք է ավելացնեմ, որ մեր համալիրում գործում են արդի տեխնոլոգիաներով հագեցած մեծ թվով արտադրամասեր, որոնք իրենց արտադրանքը սպառողի դատին են ներկայացնում մեզ մոտ գործող իրենց խանութ-սրահներում:

Фото David Manukyan.

-Ինչո՞վ Ձեզ գրավեց ոսկու աշխարհը, ինչո՞ւ հենց այդ ոլորտն ընտրեցիք:


-Ինչպե՞ս կարող է ոսկու աշխարհը չգրավել մարդուն (ժպտում է): Այն, ինչի մեջ արվեստ կա, գեղեցկություն, փայլ, երևակայություն, չի կարող անտարբեր թողնել որևէ մեկին: Հաճելի է, երբ աշխատում ես գեղեցիկի հետ, երբ թողարկում ես արտադրանք, որն ուրախություն և տոն է պարգևում մարդկանց: Ես սիրում եմ իմ աշխատանքը: Բայց այս գործում մի շատ կարևոր առանձնահատկություն կա՝ ոսկին ազնիվ մետաղ է, ու պահանջում է առավելագույն ազնվություն և նվիրում: Դա ոսկե կանոն է, որ պետք է պահպանել:

-Ինչ վերաբերում է ազնվությանը... անզեն աչքով հնարավոր չէ որոշել ոսկյա զարդի հարգը, ո՞րն է ոսկյա զարդ գնելու առավել խելամիտ տարբերակը կեղծիքից զերծ մնալու համար:

-Ես միշտ ասում եմ՝ պետք է գեղեցիկ զարդ պատրաստվի, թանկ վաճառվի, բայց հարգը տեղը լինի: Պետք է նշեմ, որ այսօր կան արդի սարքավորումներ, որոնք ճշգրտորեն ցույց են տալիս ոսկու հարգը: Դեռևս 1995թ. մենք նախաձեռնեցինք ստեղծել հարգորոշման լաբորատորիա, որն այսօր էլ հաջողությամբ գործում է «Ոսկու աշխարհ» առևտրաարդյունաբերական կենտրոնում` ապահովելով ոսկու հարգորոշման առավելագույն ճշգրտություն, վայելելով վստահություն հասարակության շրջանում: Անգամ տարբեր երկրներից ամեն տարի Հայաստան ժամանող զբոսաշրջիկները, ովքեր արդեն մեր հաճախորդներն են դարձել, ավանդույթի համաձայն` նախապատվություն են տալիս մեր լաբորատորիայի կողմից հարգորոշված «02» կոդով ոսկյա զարդերին:

Ինչ վերաբերում է մեր առևտրի համալիրում գործող վաճառասեղաններում և խանութ-սրահներում ներկայացված ոսկյա զարդերի տեսականու հարգորոշված լինելուն, ապա պետք է նշեմ, որ մենք մշտապես հետևում ենք բոլորի աշխատանքին, ժամանակ առ ժամանակ առանց նախազգուշացնելու տարբեր վաճառասեղաններից և խանութ-սրահներից վերցնում ենք զարդեր և մեր լաբորատորիայում հարգորոշում, քանի որ ցանկացած թերացում վնասում է մեր ստեղծած կառույցի հեղինակությանը և երկար տարիների ընթացքում ձեռք բերած վստահությանը: Եվ հուրախություն մեզ՝ մեր առևտրաարտադրական համալիրում ներկայացված ոսկյա զարդերի հարգը 99.9 տոկոս դեպքերում տեղն է:

-Որքա՞ն է «Ոսկու աշխարհ» առևտրա-արտադրական համալիրի աշխատողների թիվը:


-Կարծում եմ` նրանց թիվը հասնում է շուրջ 5000-ի:


-Անշուշտ, աշխատանքային 25 և ավելի տարիների ընթացքում Դուք ձեռք եք բերել մտերիմ և գործընկերային լավ հարաբերություններ ոսկեգործության ոլորտի առաջատար ընկերությունների շրջանում: Ինչո՞վ է դա օգնում աշխատանքին:

-Կարծում եմ` ամեն ոլորտում պետք է քայլել ժամանակին համընթաց, մշտապես հետևել զարգացումներին, կապ պահպանել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայի հետ, ինչի արդյունքում ձևավորվում են համագործակցային, գործընկերային հարաբերություններ: Մենք պարբերաբար հրավերներ ենք ստանում մասնակցելու ոսկերչական ցուցահանդեսների աշխարհի տարբեր երկրներից, որոնց մեծամասնությանը մենք, անպայման ներկա ենք գտնվում, հատկապես` իտալական ցուցահանդեսներին, ծանոթանում ոսկեգործության ոլորտում տեղի ունեցող արդի զարգացումներին, նորություններին, գնումներ կատարում և լավագույն օրինակները ցուցադրում մեր ոսկերիչներին և դիզայներներին: Այնուհետև փորձում ենք հայ ոսկերիչների աշխատանքները ներկայացնել այլ երկրներում, կազմակերպել դրանց արտահանման գործընթացը, ստեղծել համագործակցային ամուր կապեր: Այդ առումով բավականին մեծ հաջողությունների ենք հասել. հայ ոսկերիչների աշխատանքը բարձր է գնահատվում հատկապես Ռուսաստանում, ԱՄՆ-ում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում: Մենք ամեն ջանք գործադրում ենք, որ մեր արտաքին կապերի աշխարհագրությունը գնալով ընդլայնվի, ինչը կնպաստի նաև երկրի տնտեսության զարգացմանը: Պետք է ավելացնեմ նաև, որ մեր ոսկերիչների և դիզայներների աշխատանքի որակը, ճաշակն ու դիզայներական լուծումները չեն զիջում աշխարհում շատ հայտնի բրենդների արտադրանքին, մենք տաղանդավոր ազգ ենք և պետք է պայքարենք, որպեսզի մեր արտադրանքը ճանաչելի և ընդունելի լինի ողջ աշխարհում:

Фото David Manukyan.

-Ամռանը` հուլիս ամսին, ոսկերչական մեծ ցուցահանդես էիք կազմակերպել, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրեր: Ինչո՞ւ որոշեցիք նման նախագիծ իրականացնել:

-Այո՛, հուլիսի 7-9-ը առաջին անգամ «Ոսկու աշխարհ» առևտրաարտադրական համալիրում տեղի ունեցավ հայ ոսկեգործների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը՝ «Հայաստան. ոսկեգործության օրեր 2017» խորագրով: Միջոցառումն իրականացվել է մեր նախաձեռնությամբ և մեր ֆինանսական միջոցներով: Իսկ նպատակը մեկն էր` կազմակերպել ոսկերչական ցուցահանդես և տարբեր երկրներից հրավիրել ոսկեգործության ոլորտում առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, որոնք պոտենցիալ գնորդներ են, և նախ ցուցադրել նրանց հայ ոսկերիչների, դիզայներների աշխատանքները, հետո համագործակցության հնարավորություն ընձեռել երկու կողմերին` խթանելով արտահանումը Հայաստանի ոսկեգործության ոլորտում: Ոչ բոլոր ոսկերիչները կամ ոսկերչական ընկերությունները հնարավորություն ունեն ՀՀ-ի սահմաններից դուրս ներկայացնել իրենց գեղեցիկ գործերը, ունենալ համագործակցության հնարավորություն, իսկ նմանատիպ ցուցահանդեսները նպաստում են գործընկերային կապերի հաստատմանն ու զարգացմանը:
Պետք է նշեմ, որ ցուցահանդես-վաճառքը բավականին հաջող ընթացավ, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել 11 երկրից թվով 70 մասնակից: Ցուցահանդեսին իրենց ինքնատիպ զարդերով հյուրերի աչքը շոյեցին և զարմացրեցին հայկական շուրջ 750 ընկերություններ: Ցուցահանդեսի հյուրերը հնարավորություն ստացան զրուցելու և ծանոթանալու արտադրողների հետ, տեսնելու նրանց արտադրամասերը, որոնք հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով, և լիարժեք պատկերացում կազմել, թե ում կողմից և ինչպես է ստեղծվում ոսկեգործական արտադրանքը: Դա ևս կարևոր առավելություն էր, որը բարձր գնահատվեց նրանց կողմից:

-Ինչպիսի՞ գնահատականների արժանացրին ցուցահանդեսի հյուրերը հայ ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների արտադրանքը:

-Պետք է նշեմ, որ Ռուսաստանի տարբեր շրջաններից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, Ուկրաինայից, Արաբական Էմիրություններից, Իտալիայից, Լատվիայից, Էստոնիայից և Վրաստանից ցուցահանդեսին ժամանած հյուրերը տպավորված էին հայկական ոսկերչությամբ, և բոլորն էլ նշում էին, որ հայերի աշխատանքներն իրենց նրբաճաշակ դիզայնով և որակով չեն զիջում աշխարհի առաջատար ընկերությունների գործերին: Արդյունքում` արդեն կնքվել են համագործակցության պայմանագրեր:
Նրանք հիացած էին նաև Հայաստան աշխարհով, քանի որ մենք նրանց համար կազմակերպեցինք հետաքրքիր այցելություններ Հայաստանի պատմական, տեսարժան վայրեր, որպեսզի իրենց տպավորությունը Հայաստանի և հայ ժողովրդի մասին լիարժեք լինի:

-Արդյո՞ք ցուցահանդեսը շարունակական է լինելու:


-Այո՛, տարին երկու անգամ մենք կազմակերպելու ենք նման ցուցահանդես-վաճառք` ներգրավելով հնարավորինս մեծ թվով ընկերությունների աշխարհի տարբեր երկրներից: Կարծում եմ` մեկը կլինի աշնանը` հոկտեմբերի 12-14-ը, «Ոսկե աշուն» տոնակատարությանն ընդառաջ, իսկ մյուսը` ապրիլի 22-24-ը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ:

-Պարո՛ն Աբրահամյան, ինչպիսի՞ն են Հայաստանում ոսկու շուկայի զարգացման միտումները:


-Կարծում եմ` ոսկեգործությունը ՀՀ տնտեսության ամենազարգացած ոլորտներից մեկն է, որը խթանելու համար պետք է քայլեր ձեռնարկել նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ: Ցանկացած ոլորտ առանց արտահանման չի կարող զարգացում ապրել: Մեր արտադրանքի մեծ սպառող է ռուսաստանյան շուկան, որն այսօր կորցրել է իր նախկին հզորությունները, ինչն ուղղակի ազդեցություն ունի հայաստանյան ոսկեգործության ոլորտի առաջընթացի տեմպերի վրա, գնողունակությունը նվազել է:
Այդուհանդերձ, մենք պետք է աշխատենք նորանոր շուկաներ գրավել, և հայ ոսկերչի ձեռքի աշխատանքը, նրա տաղանդն ու հայ ոսկեգործության դարերից եկող ավանդույթները ներկայանալի դարձնել աշխարհին:

-Պարո՛ն Աբրահամյան, «Ոսկու աշխարհի» գործունեությունը իրականացնում եք ընտանիքով: Հետաքրքիր է, այդպես աշխատելն ավելի հե՞շտ է, թե՞ դժվար:

-Այո՛, մենք ընտանիքով ենք աշխատում՝ ես, կինս և որդիներս: Եթե ընտանիքը համերաշխ է, մեկը մյուսին հարգում և սիրում է, եթե կարողանում են լսել միմյանց կարծիքներն ու առողջ քննարկման արդյունքում հանգել առավել արդյունավետ որոշման, ապա, իհարկե, ավելի նախընտրելի է և հեշտ ընտանիքի անդամների հետ աշխատել: Մենք բոլորս ջանասիրաբար աշխատում ենք, ավելի շատ աշխատում ենք, քան հանգստանում, այլ կերպ հնարավոր չէ հասնել հաջողության:

-Ձեր որդին` Արտյոմը, ստեղծել է «Արտյոմս» ոսկյա զարդերի բրենդը, որն աչքի է ընկնում ինքնատիպությամբ, յուրահատուկ դիզայնով, բարձր որակով, որը կարճ ժամանակում հաջողությունների հասավ նաև ՀՀ-ից դուրս, հետաքրքիր է, բրենդի դեռ գաղափարական շրջանում հավանություն տվե՞լ եք Ձեր որդու նախաձեռնությանը, հաճա՞խ եք աջակցում նրան Ձեր խորհուրդներով:


-Իմ երկու որդիները մանուկ հասակից տեսել են իմ և կնոջս աշխատանքը, և որոշ առումով ակամա ներգրավված են եղել դրանում, նրանք գրեթե ամեն ինչ գիտեն այս ոլորտի առանձնահատկությունների, դժվարությունների մասին, ինձ հետ աշխատել են և իրենց կաշվի վրա զգացել ամեն բան: Այսօր ես նրանց շատ բան չունեմ ասելու, և չեմ էլ ցանկանում միջամտել իրենց անհատական նախաձեռնություններին, ուզում եմ իրենք ինքնուրույն հասնեն բարձունքների, արժևորեն իրենց գործադրած ջանքերը և ամուր պահպանեն այն, ինչ ստեղծել են:
Բայց, քանի որ մենք ընտանիքով ենք աշխատում, ապա ամեն նոր նախաձեռնություն, անպայման, քննարկում ենք միմյանց հետ: Երբ Արտյոմն ասաց, որ ցանկանում է ոսկու տեղական արտադրություն սկսել, ստեղծել բրենդ, որը ոսկերչության աշխարհում կներկայացնի Հայաստանը և աչքի կընկնի իր որակով ու դիզայնով, ես ողջունեցի նրա այդ գաղափարը: Ես տեսա հավատ և վստահություն նրա մեջ իր նախագծի հանդեպ, ինձ մնում էր միայն ուրախանալ, որ որդիս մտածում է ոչ միայն անհատական բիզնես ստեղծելու, այլ նաև իր երկիրը միջազգային ասպարեզում ներկայացնելու մասին: Որպես հայր` ես կարող էի միայն ուրախանալ և ոգևորել նրան:


-Ի՞նչ գործունեություն է ծավալում Ձեր մյուս որդին` Արթուրը:


-Նա մեզ հետ միասին զբաղվում է «Ոսկու աշխարհ» համալիրի աշխատանքներով, ինչպես նաև ոսկու և թանկարժեք քարերի ներկրմամբ և արտահանմամբ: Նա ևս սիրով ու մեծ պատասխանատվությամբ աշխատում է:
Ես լավ որդիներ ունեմ և հպարտանում եմ նրանցով:


-Երիտասարդ սերունդը բավականին մեծ ներգրավվածություն ունի այսօր ոսկեգործության ոլորտում, գո՞հ եք նրանց աշխատանքից:


-Այո՛, ես հաճախակի մեծ հիացմունք եմ ապրում հայ երիտասարդ դիզայներների, ոսկերիչների աշխատանքից, որը հետ չի մնում իտալական նորաձևությունից: Նախկինում աղջիկները շատ քիչ էին ներգրավված այս ոլորտում, սա հիմնականում տղամարդկային աշխարհ էր, սակայն այսօր մենք ունենք հիանալի աղջիկ դիզայներներ, որոնք շատ տաղանդավոր են և փայլուն աշխատանք են կատարում:


Фото David Manukyan.-Ի՞նչ ծրագրեր ունեք:


-Ծրագրում ենք ընդլայնել «Ոսկու աշխարհ» առևտրաարտադրական համալիրի տարածքը, իրականացնել վերանորոգման աշխատանքներ, տեղադրել կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ: Ծրագրում ենք նաև առավել գեղեցիկ դիզայներական լուծում տալ կառույցի ճակատային հատվածին: Բավականին լայնածավալ աշխատանքներ ունենք կատարելու այս տարին:


-Պարո՛ն Աբրահամյան, ես Ձեզ տեսել եմ տարիներ առաջ, Դուք կրում էիք ոսկյա զարդեր, իսկ այսօր գրեթե չեք կրում, ինչո՞ւ:


-Երևի թե տարիները փոխում են մարդուն, նրա ճաշակը, նախապատվությունները: Գուցե այժմ քիչ եմ կրում կամ գրեթե չեմ կրում ոսկյա զարդեր, սակայն, հավատացեք, սերս չի պակասել այս ոլորտի և իմ աշխատանքի հանդեպ: Այժմ կրում եմ մի փոքրիկ ադամանդե մատանի, որը լիովին բավարարում է գեղեցիկը կրելու իմ պահանջմունքը:


-Հետաքրքիր է, ի՞նչ նախապատվություն ունեք ոսկու և թանկարժեք քարերի առումով:


-Նախընտրում եմ սպիտակ ոսկի, իսկ քարերից` ադամանդը:


-Ամենաշատը ի՞նչն է ուրախացնում Ձեզ կյանքում:


-Իմ ուրախությունը, երջանկությունը ես գտնում եմ ընտանիքում և աշխատանքում, ինչպես նաև իմ ընկերական շրջապատում, քանի որ ընկերասեր անձնավորություն եմ:
Այսօր ինձ մեծագույն ուրախություն են պարգևում որդուս` Արթուրի երկու փոքրիկ աղջիկները: Ես անպայման փորձում եմ ժամանակ գտնել թոռնիկներիս համար: Հույս ունեմ, որ ապագայում շատ թոռներ կունենամ, որոնք կյանքս ավելի իմաստալից ու երջանիկ կդարձնեն:


-Ի՞նչ նախասիրություններ ունեք:


-Շատ եմ սիրում հանգստանալ բնության գրկում: Իմ տան դիմաց ունեմ փոքրիկ այգի, որն անձամբ եմ խնամում, այնտեղ աճեցնում եմ աշխարհի տարբեր երկրներից` Իտալիայից, Իսպանիայից, Հունաստանից, Հոլանդիայից, Կիպրոսից, բերված ծաղիկներ, որոնք եզակի են Հայաստանում:


Նաև ամեն տարի ծառատունկ եմ անում Սարալանջի փողոցում, ինքս ջրում եմ ծառերը: Ինչպես նաև շուրջ մի քանի հազար ծառ եմ տնկել Ծաղկաձորում գործող մեր «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրի բակում:
Սիրով պահում եմ որսորդական ցեղատեսակի արագավազ շներ, որոնք բազմացնում եմ և նվիրում ընկերներիս, մտերիմներիս, ովքեր ցանկություն ունեն շուն պահելու:
Սիրում եմ նաև ընկերներիս հետ որսի գնալ:
Ինձ համար կյանքում ամենաթանկը հարազատ ու սիրելի մարդկանց սերն ու ջերմ վերաբերմունքն է:


-Ինչի՞ց եք խուսափում կյանքում:


-Երևի թե մարդկային փոխհարաբերություններում խաղաղության, միմյանց հետ ազնիվ և պարզ հարաբերությունների կորստից: Ինքս փորձում եմ չնեղացնել որևէ մեկի և փոխադարձաբար ակնկալում եմ նույնը: Անգամ որդիներիս միշտ ասում եմ, որ հաշվի չառնեն մեր տարիքային տարբերությունը և չկարծեն, թե ես իրենց չեմ հասկանա կամ կփորձեմ ինչ-որ հարցում խոչընդոտել, խնդրում եմ միշտ ազնիվ լինել ինձ հետ և պատմել իրենց մտադրությունների մասին: Ինձ համար կյանքում ամենաթանկը ինձ հարազատ ու սիրելի մարդկանց սերն ու ջերմ վերաբերմունքն է:


-Վերջին` ավանդական հարցս, ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:


-Այսօր առաջին հերթին երազում եմ խաղաղ երկինք ունեցող Հայաստանի մասին: Երազում եմ նաև, որ մեր երկրում գերակայի օրենքը` հասնելով 100 տոկոսի: Այդ դեպքում մեր տնտեսությունը արագ տեմպերով կզարգանա` արձանագրելով տնտեսական մեծ աճ, կբարձրանա բարեկեցության մակարդակը և կարձանագրվի ներգաղթ:


Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի


Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

10:06

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ...

00:00

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

00:00

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի...

12:10

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի...

12:03

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

11:49

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր...

11:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47