Այսօր՝ հունիսի 12-ին Երևանի «ԴԻՆԱՄՈ» մարզական հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի Երևան քաղաքի գավաթի մրցաշարը: Գավաթի մրցաշարը ֆեդերացիայի 12 տարվա բեղմնավոր աշխատանքի ամփոփ մրցաշարն է, որը այսուհետ կդառնա ամենամյա: Երևանի Գավաթի խաղարկությանը մասնակցեցին ինչպես Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի մոտ 200 մարզիկներ, այնպես էլ կոնտակտային բոլոր մարզաձևերի ներկայացուցիչները: Այս մրցաշարը տեղի ունեցավ Հայաստանի «ԴԻՆԱՄՈ» Մարզական Հասարակական Կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանի բարձր հովանու ներքո: Ի դեպ, որպես բարի ավանդույթ այսօր ևս մի շարք մարզասերների և ֆեդերացիայի աջակիցների հանդիսավորությամբ շնորհվեցին պատվոգրեր և վերջիններս համալրեցին ֆեդերացիայի շարքերը: Այկիկենդո ֆեդերացիայի պատվավոր անդամի կոչմանն արժանացան Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը, Երևանքի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և շատ այլ բարձրաստիճան հյուրեր: Ինչպես իր խոսքում նշեց Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԿԱՏԱ ձևից աշխարհի չեմպիոն, սև գոտի 5-րդ դան Դավիթ Աթանեսյանը, Գավաթի անցկացման նպատակը ուժեղագույնների ու լավագույնների ընտրությունն է, ինչպես նաև մարզիկների բարոյահոգեբանական վիճակի բարելավումը, և ռազմահայրենասիրական ոգով դաստիրակելը: Նշենք, որ հունիսի 17-ին Այկիկենդո ֆեդերացիայի մարզիկները, ի դեմս նախագահ Դավիթ Աթանեսյանի, Հայաստանի և Վրաստանի թիմերի ուսումնամարզական հավաքին մասնակցելու նպատակով կմեկնեն Վրաստանի Քոբուլետի քաղաք: Այնուհետև հուլիսի 12-ից 19-ը աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով հավաքականը կմեկնի Կազան: Իսկ հոկտեմբերին էլ Այկիկենդո ֆեդերացիայի հավաքականը կմեկնի Կիպրոս՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով:
09:16
09:02
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02