2009-ի թուղթը կա, պետք է 2017 թ. մաքուր թուղթ հանենք, որ նորից երկխոսություն սկսենք, գիտեմ, որ դա շատ դժվար է, որովհետև թուրքերի մեջ ազգայնական մտածողությունն ուժեղ է, և պայմանները հիմա լավ չեն, բայց այս տեսակ հարաբերություններում անգամ երկխոսություն է պետք: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև 2009թ. Ցյուրիխում ստորագրած արձանագրություններին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ եթե Թուրքիան մինչև գարուն չվավերացնի Ցյուրիխյան արձանագրությունները, Հայաստանն այն կհամարի առ ոչինչ:
Կարո Փայլանը չի կարող ասել՝ ճի՞շտ որոշում է սա, թե ոչ. «Կարող եմ ասել, որ 2009 թ. Թուրքիան և Հայաստանը ստորագրեցին արձանագրությունները, բայց, ցավոք սրտի, Թուրքիան չկատարեց իր պարտավորությունը: Եվ վերջացավ երկխոսությունը: Կարևորն այն է, որ հիմա երկխոսություն չկա, և դռները փակ են»:
Անդրադառնալով այն հարցին, որ Թուրքիան սահմանի բացման հարցը կապում է Ղարաբաղի հարցի հետ և, քանի որ Ղարաբաղի հարցում առաջընթաց չկա, հայ-թուրքական երկխոսությունն արդյոք անժամկետ հետաձգվո՞ւմ է, Թուրքիայի խորհրդարանի պատգամավորն ասել է. «Հիմա Արցախի խնդրի համար Թուրքիան և Ադրբեջանը միասին են: Ալիևն ու Էրդողանը եղբայրություն են անում: Բայց ես ամեն անգամ ասում եմ, որ հայերն էլ թշնամի չեն, թշնամական են մտածողությունները: Ազգայնական մտածողություններ կան Թուրքիայում: Սա է խնդիրը: Եվ պետք է նորից ճերմակ, մաքուր թուղթ ունենանք»:
Նա տեղեկացրել է, որ կառավարող կուսակցությունում էլ այս ճանապարհին կողմ մարդիկ շատ քիչ են: Էրդողանն այժմ դաշինք է կազմել ազգայնական ուժերի հետ և թողել է իր ժողովրդավար ընկերներին: Այդ ժողովրդավար ընկերները նորից ուզում են, որ այս երկխոսությունը սկսվի: «Դավութօղլուն, Գյուլը, շատ ջանքեր թափեցին, որ կարողանան այս երկխոսությունը կայացնել, բայց ազգայնական ուժերը չեն ուզում Հայաստանի հետ կապ ունենալ, որովհետև ազգայնական ուժերը թշնամու կարիք ունեն, պետք է այդ քարտը գործածեն, որ Հայաստանը կամ հայ ազգը մեր թշնամին է»:
Կարո Փայլանը նշել է, որ իրենք և իրենց ժողովրդավար կուսակցությունը, ժողովրդավար ընկերներն ասում են՝ ոչ, ազգերը թշնամի չեն կարող լինել, մտածողությունն է թշնամական, դրա համար պետք է պատասխանատվություն վերցնեն այդ տեսակ մտածողության համար:
«Ամեն տեղ ազգայնականներն իրար հետ ուժ են չափում, եթե թուրքերն ազգայնական լինեն, հայերն էլ ավելի ազգայնական պիտի լինեն, քրդերն էլ ավելի ազգայնական պիտի լինեն»,-ասել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55