Ֆուտբոլի Խորվաթիայի հավաքականը հաղթանակով մեկնարեց Եվրո-2016-ի D խմբում: Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում տեղի ունեցած խաղում խորվաթները մրցեցին Թուրքիայի հավաքականի հետ եւ զգալի առավելության շնորհիվ կարողացան հաղթանակ տանել, թեեւ նվազագույն հաշվով:
Առաջին խաղակեսի վերջնամասում միակ գոլը խփեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի, որը հեռվից կատարած գեղեցիկ հարվածով գրավեց թուրքերի դարպասը: Երկու անգամ Խորվաթիայի հավաքականի խաղացողների հարվածներից հետո թուրքերին գոլից փրկեց հորիզոնական դարպասաձողը: Մոտ էին հաջողությանը Մարիո Մանջուկիչն ու Իվան Պերիշիչը: Առաջին խաղակեսում գլխի պատռվածք ստանալուց հետո ամբողջ խաղը արնահոսող վերքով անցկացրեց խորվաթների պաշտպան Վեդրան Չորլուկան:
Հունիսի 17-ին կայանալիք երկրորդ տուրում Խորվաթիան կմրցի Չեխիայի, Թուրքիան՝ Իսպանիայի հետ:
Իսպանիայի եւ Չեխիայի հավաքականներն առաջին հանդիպումը կանցկացնեն հունիսի 13-ին:
Եվրո-2016. D խումբ, առաջին տուր
Թուրքիա - Խորվաթիա՝ 0:1
Լուկա Մոդրիչ, 41
Թուրքիա. Վոլկան Բաբաջան («Իստանբուլ Բաշակշեհիր») - Հական Բալտա («Գալաթասարայ»), Գյոկհան Գենյուլ («Ֆեներբահչե»), Մեհմեթ Տոպալ («Ֆեներբահչե»), Ջաներ Էրկին («Ֆեներբահչե»), Հական Չալհանօղլու («Բայեր»), Սելջուկ Ինան («Գալաթասարայ»), Արդա Թուրան («Բարսելոնա») (Բուրակ Յիլմազ («Բեյցզին Գոան»), 65) , Օգուզհան Օզյակուպ («Բեշիկթաշ») (Վոլկան Շեն («Ֆեներբահչե»), 46), Ջենք Թոսուն («Բեշիկթաշ») (Էմրե Մոր («Բորուսիա Դ.»), 69), Օզան Թուֆան («Ֆեներբահչե»):
Խորվաթիա. Դանիել Սուբաշիչ («Մոնակո») - Դոմագոյ Վիդա («Դինամո» Կիեւ), Իվան Ստրինիչ («Նապոլի»), Դարիո Սռնա («Շախտյոր»), Վեդրան Չորլուկա («Լոկոմոտիվ», Մոսկվա), Իվան Պերիշիչ («Ինտեր») (Անդրե Կրամարիչ («Հոֆենհայմ»), 87), Իվան Ռակիտիչ («Բարսելոնա») (Գորդոն Շիլդենֆելդ («Դինամո» Զագրեբ), 90), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Միլան Բադել («Ֆիորենտինա»), Մարսելո Բրոզովիչ («Ինտեր»), Մարիո Մանջուկիչ («Յուվենտուս») (Մարկո Պյացա («Դինամո» Զագրեբ), 90+3):
Tert.am
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58