«Սասնա ծռերի» քրգործով ներգրավված փաստաբանական խմբի անդամ Երվանդ Վարոսյանը զինված խմբի անդամներից 18-ի գործից մասի անջատման մեջ նախ և առաջ տեսնում է տեխնիկական պատճառ, բայց չի բացառում նաև քաղաքական դրդապատճառները՝ որ զինված խմբի հարազատները, փաստաբանները, աջակցողները մեկ վայրում հավաքված չլինեն:
Tert.am-ի հետ զրույցում Երվանդ Վարոսյանն ասաց. «Ես կարծում եմ, որ գործն ի սկզբանե մեկ անգամ մասնատելը քաղաքական նկատառումներով է արվել, որպեսզի մեկտեղված չլինի քրեական գործը և դրան հետևելն էլ հանրության կողմից դժվարանա: Սակայն կոնկրետ երեկ, ըստ իս, գործը երեք մասի բաժանվեց տեխնիկական պատճառներով: Այն է, որպեսզի այն փոխանցվի նոր դատավորի, բայց դա չարվի Արտուշ Գաբրիելյանի ինքնաբացարկի միջոցով: Քանի որ բոլորի համար ակնհայտ է, որ Արտուշ Գաբրիելյանը չի կարողանում գործի քննությունն իրականացնել պատշաճ կարգով»:
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստի մեկնարկին նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մտավ խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալուց հետո հայտարարեց, որ քրգործում ներգրավված 18 ամբաստանյալներից 11-ի մասն անջատվում է:
Նրանք են՝ Արամ Մանուկյան, Թաթուլ Թամրազյան, Տիգրան Մանուկյան, Սերգեյ Կյուրեղյան, Գևորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան, Հովհաննես Հարությունյան, Արայիկ Հակոբյան, Մարտիրոս Հակոբյան, Արամ Հակոբյան, Վարդան Գերավետյան:
Իսկ մյուս 7 ամբաստանյալների՝ Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գևորգյանի և Մանվել Աթոյանի գործը շարունակելու է քննել դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ գործն ի սկզբանե երկու մասի էր տարանջատված:
Հարցին, թե եթե գործի անջատման պատճառն առանց ինքնաբացարկի այլ դատավորին փոխանցելն էր, ապա «7-ն էլ դեռ մնում են Արտուշ Գաբրիելյանի մոտ», և հետևաբար՝ ինչ երաշխիք, որ այդ ինքնաբացարկի միջնորդությունն ամբաստանյալների փաստաբանները չեն ներկայացնի, Երվանդ Վարոսյանն ասաց. «Եթե 18-ի պարագայում ակնհայտ էր, որ քրեական գործի դատաքննությունը դոփում է տեղում և անհարկի խոչընդոտների պատճառով, ապա 7-ի պարագայում հույս ունեն, որ այդքանի մասով կկարողանան դատավարությունն անցկացնել»:
Հիշեցնենք, որ այս 3,5 ամսվա ընթացքում փաստաբանները տասնյակ միջնորդություններ են ներկայացրել դատարան՝ պահանջելով Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի որոշում կայացնել և գործը փոխանցել այլ դատավորի։
Երվանդ Վարոսյանը չի զարմանա, եթե հաջորդ դատական նիստին էլ պարզվի, որ էլի մաս է առանձնացվում:
«Այս մասին մենք կիմանանք չորեքշաբթի, չեմ զարմանա, որ չորրորդ մասն էլ ծնվի, բայց ակնհայտ է, որ դրանից գործի քննությունը չի շահում: Ե՛վ ապացույցները և՛, առհասարակ, գործը, որ պետք է մի տեղ գտնվեր, հետազոտվեր, հիմա ստացվում է, որ արդեն երեք տեղ է տեղի ունենալու»,-մեկնաբանեց Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ մարտիմեկյան գործերով ևս բազում քրեական գործեր էին անջատվել, բայց տարբերությունն այն էր, որ այդ գործերով անցնում էր 150-ից ավելի ամբաստանյալ:
««Մարտի 1-ի» պարագայում գոնե մեղադրանքների տարանջատում կար, այսինքն՝ այն անձանց ում համարում էին զանգվածային անկարգությունների կազմակերպիչ, առանձին դատավարություններ էին, իսկ նրանք, ովքեր մեղադրվում էին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ, առանձին: Իսկ այս գործով, ըստ մեղադրանքների, նման տարանջատում գոյություն չունի: Եվ որևէ տրամաբանություն իրավական դաշտում փնտրելն անիմաստ է»,-ասաց փաստաբանը։
tert.am
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47