ARM | RUS |

Եթե մեր արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մոտ է 60%-ին, պետությունն արձանագրում է, որ չի կարող առանց պարտքի կազմակերպել հանրային կյանքը. Մ. Մելքումյան

29.09.17 | 19:14

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադառնում է հարցին, թե արտաքին պարտքի սպասարկման հարցում այս պահին երկիրը դժվարությունների չունի՞, եթե ունի, ապա ՀՀ վերջին 3 վարչապետներից ո՞վ է պատասխանատու դրա համար, ում են նախընտրելու որպես վարչապետի՝ 2018 թվականին:

-Պարո՛ն Մելքումյան, հաջորդ տարի ՀՀ արտաքին պարտքը հասնելու է 6 միլիարդ 700 միլիոն դոլարի: Կա կարծիք, որ մեր երկիրն արդեն իսկ արտաքին պարտքի սպասարկման խնդիր ունի և այս պարագայում որքանո՞վ ենք մոտ կանգնած դեֆոլտին, ինչի մասին ևս գնահատականներ կան:

-Այսօր փաստորեն մինչև տարեվերջ կունենանք արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցության 58, 8 տոկոս: Այսինքն՝ մոտենում ենք 60 տոկոսին: Հիշեցնենք, որ 50 տոկոսն անցնելուց հետո, երկիրը միջազգային կառույցների սահմանած բոլոր կանոններով՝ համարվում է ռիսկային և արդեն օրենքով որոշակի սահմանափակումներ են կիրառվում: Մենք էլ ունենք արտաքին պարտքի մասին օրենք, որի համաձայն՝ 50 տոկոսն անցնելու դեպքում վերջին 3 տարիների ՀՆԱ-ի 3 տոկոսի չափով կարելի է կանխատեսել բյուջեի դեֆիցիտ: Բյուջեն ունի եկամտային մաս և ծախսային, այսինքն՝ ծախսային մասն ավել է լինում, բայց այդ տարբերությունը միշտ փակվում է արտաքին փոխառություններով:

Հիմա, եթե չեմ սխալվում, մեր մոտ բյուջեի դեֆիցիտը պետք է լինի 150 միլիարդ և դրա համար մտցնում են սահմանափակում, որ ավելի բան չկարողանանք վերցնել: Մեր գործող օրենքով նախատեսված 2-րդ սահմանափակումն այն է, որ 60 տոկոսն անցնելու դեպքում այդ պարտքն առ ոչինչ է լինում, այսինքն՝ իրավունք չունեն այն անցնել: Դրա համար կառավարությունը հիմա բերում է նոր հարկաբյուջետային կանոններ, որոնցով, իբր ուզում է այսպես կոչված՝«ճկունություն» ապահովել: Համաձայն դրա՝ «այդ 60 տոկոսի սահմանը չեմ անցնի, բայց այդ դեֆիցիտի արգելքը հանում է այնտեղ ընթացիկ ծախսերի բյուջեի ֆինանսավորման և կապիտալ ծախսերի միջև համամասնությունները փոխում է. գիտեք, որ մեր բյուջեի կառուցվածքը, որի մոտ 48 տոկոսն այսպես կոչված՝ ուղղված է սոցիալական ծախսեին, գիտությանը, կրթությանն ու առողջապահությանը, իսկ կապիտալ ծախսերը (որոնք հավելյալ արժեք են ստեղծում, ուղղվում են դեպի բիզնեսը) բավականին քիչ են՝ կազմելով 12 տոկոս: Բայց մենք կարծում ենք, որ մեր երկրում, իսկապես, ֆինանսական առումով կարող է պրոբլեմային վիճակ ստեղծվել: Նախ և առաջ, պետք է հիմնավորվի, որ եթե 10 տարի առաջ՝ 2007-ին արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը եղել է ընդամենը 17 տոկոս, այդ ինչպե՞ս եղավ, որ այս տասը տարվա ընթացքում մոտեցանք 60 տոկոսին:

Այսինքն՝ պետությունն արձանագրում է, որ առանց պարտք վերցնելու չի կարողանում կազմակերպել երկրի տնտեսական, հանրային կյանքը: Սրան պետք է քաղաքական գնահատական տրվի: Նաև պետք է գնահատական տրվի՝ այդ 5 միլիարդը, որ վերցրել են, այդ ի՞նչ են արել, այդ ի՞նչ արդյունավետությամբ են ծախսել: Նոր հակաբյուջետային կանոնների մասին օրենքը, որ բերում են, նշանակում է, որ ընդունում են, որ անարդյունավետ քաղաքականություն է վարվում:

-Ըստ Ձեզ՝ արտաքին պարտքի համար քաղաքական գնահատականը պետք է տրվի վերջին 3 վարչապետների՞ն, թե Կարեն Կարապետյանին: Վերջինիս օրոք որքա՞ն է ավելացել այդ պարտքը:

-Բոլորի համար էլ, նախ, պետք է տրվի, որովհետև քաղաքական մեծամասնությունը նույնն է.կառավարությունները քաղաքական մեծամասնությանն են: Այդպես լինի, կարող են 2 տարին մեկ կառավարություն փոխեն, ասեն՝ ժամանակը կարճ է եղել: Բայց քաղաքական մեծամասնությունը նույնն է, չէ՞: Ինչ վերաբերում է կոնկրետ Կարեն Կարապետյանի կառավարության պարտքին, ապա եթե չեմ սխալվում, 1-1,5 ընթացքում մեր պարտքն աճել է 750 դոլարով: Ճշգրիտ չեմ կարող ասել՝ որ պահին վավերացրեցինք:

-Այսինքն՝ քաղաքական գնահատականը ՀՀԿ-ի՞ն պետք է տրվի:

-Քաղաքական մեծամասնությունը ՀՀԿ-ինն է, չէ՞: Ով ձևավորում է կառավարությունը, նրան էլ պետք է գնահատական տրվի: Բայց դա չի նշանակում, որ կառավարությանն էլ չպետք է տրվի: Բոլոր կառավարություններին, որոնց օրոք, պետք է հասկանանք՝ վարկերը, դրամաշնորհները ոնց են օգտագործվել: Դրա արդյունավետությունը պետք է հասկանալ: Եվ սա կարևոր է, որովհետև եթե դրանք նախկինում արդյունավետ օգտագործվեին, նոր պարտքեր վերցնելու կարիք, հնարավոր է, չլինեն: Ես անձնապես դեմ չեմ, որ պետությունը փող ստանա, բայց իմ դիրքորոշումն այն է, որ նոր վարկեր վերցնելու աճի տեմպը պետք է ավելի փոքր լինի, քան տնտեսական աճի տեմպը: Իսկ մեր մոտ հակառակն է՝ պարտքերն ավելի արագ են աճում, քան ՀՆԱ-ի աճը: Էլ չեմ ասում, որ դրա հետևանքով պետք է աղքատությունը կրճատվեր, արտագաղթը կասեցվեր: Եվ պետությունն այդ սոցիալական խնդիրները չի լուծել, որովհետև ո՛չ աշխատավարձն է բարձրացել, ո՛չ թոշակները: Ես դեմ եմ, որ վարկ վերցնենք՝ թոշակ տանք, էդ վարկը պետք է գնա այնպիսի հիմքեր ստեղծելուն, որի հետևանքով տնտեսական աճը դառնա տնտեսական զարգացում: Այսինքն՝ մասնագիտական լեզվով ասած՝ նախկին կառավարությունները վարել են պրոցիկլիկ քաղաքականություն՝ հակացիկլիկի փոխարեն: Այսինքն՝ դիմակայել են ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, վարելով սպառման քաղաքականություն:

-Եթե ՀՀԿ-ին է տրվում արտաքին պարտքի համար գնահատականը, չե՞ք կարծում, որ սա կոլեկտիվ պատասխանատվություն է, ինչը վատ բան է :

-Խոսքը քաղաքական մեծամասնության մասին է, ինչ կոլեկտիվ: Քաղաքականություն իրականացնողն է առաջին հերթին, քանի որ, ի վերջո, կա քաղաքականության 5-ամյա ծրագիր, հետո 3-ամյա, հետո` 6 ամսվա: Սրանք բոլորը քաղաքական մեծամասնության ծրագրերն են:

-Եթե չեմ սխալվում, կառավարությունն իր հաշվետվության մեջ նշել էր, որ այս ընթացքում՝ 7 ամսվա մեջ 189 աշխատատեղ է ստեղծել, բայց եթե մենք գումարենք տարբեր նախարարությունների ՊՈԱԿ-ներից ազատված աշխատակիցների թիվը, հաշվի առնելով, որ միայն ԱԻՆ-ից 50 հոգի կրճատվեց, արդյոք այս բոլոր աշխատողների քանակն ավելին չէ՞, քան ստեղծված աշխատատեղերը: Եվ այն, որ առողջապահական և այլ ծախսերը կրճատվում են, արդյոք պատճառն այն չէ՞, որ արտաքին պարտքի բեռը մեզ սկսել է խեղդել ու չենք կարողանում սպասարկել:

-Հենց դա եմ ասում: Ֆինանսների նախարարը մի քանի օր առաջ հանդիպեց մեր խմբակցության հետ և, բնականաբար, մենք ասում ենք, որ հաջորդ տարվա բյուջեում ընթացիկ ծախսերից պետք է անցում կատարվի կապիտալ ծախսերին: Օրինակ՝ 260 հազար մարդ սնվում է բյուջեից, բնականաբար, կառավարությունը չի գնալու աշխատավարձերը կրճատելուն, բայց ոչ էլ բարձրացնում է:

Ես էլ խանութից գնումներ եմ անում, և կարող եմ ասել, որ «Պրեզիդենտ», «Վալիո» կարագները մեկ տարվա ընթացքում 3800 դրամից աճել են, հասել 5900 դրամի: Կոնկրետ թվեր եմ ասում, հիմա եթե կառավարությունը վերջին չորս ամիսներին 440 միլիարդից ավել հարկային մուտքեր պետք է ապահովի, նշեմ, որ այս դրությամբ միջին ամսական մուտքերը 90-95 միլիարդ են: Նշանակում է՝ ամսական 110-115 միլիարդ մուտքեր պետք է ապահովվեն,ինչն անհնար եմ համարում: Հիմա ո՞րն է ելքը. կամ պետք է տնտեսական աճ լինի, որն այդքան չկա, կամ էլ պետք է գնաճ լինի ու դրա հաշվին ապահովվեն մուտքերը: Տեսեք, օրինակ, կառավարության մոտ մի միտք է հղացել, որ կրթության համակարգում, որը երրորդն է այնտեղ աշխատող մարդկանց թվով՝ (105 հազար մարդ է այնտեղ աշխատում) մտածում են՝ քանի՞ մարդ է, որ ոչ կրթական ուղղվածությամբ է աշխատում (նկատի ունի այլ աշխատողների, տեխնիկական, պահակ, հավաքարար) նրանց ծախսերը կրճատի: Այսինքն՝ կառավարությունը օր ու գիշեր նման կրճատումների պատրվակներ ու գումարների ռեզերվներ է ման գալիս: Դեմ ենք դրան, որովհետև դա բերելու է սոցիալական նոր ճնշումների: Առանց այդ էլ աղքատության մակարդակը բարձր է, օպտիմալացման անվան տակ մարդկանց են կրճատում, նշանակում է, որ այդ մարդիկ կամ արտագաղթելու են կամ համալրելու են աղքատների շարքերը: Կառավարությունը գոնե պետք է կարողանա ստատուս քվոն պահի: Էլ չենք ասում, որ մեր ծրագրում գրված է, որ մենք պետք է թոշակ աշխատավարձ բարձրացնեինք և ապահովեինք տնտեսական աճ, որը դառնար զարգացում: Թե չէ պարտքեր վերցնելով, մարդկանց կրճատելով…

-Ասում եք՝ քաղաքական գնահատական պետք է տրվի քաղաքական մեծամասնությանը: Հայտնի է, որ այդ մեծամասնության առաջնորդը Սերժ Սարգսյանն է, կարելի՞ է ասել, որ նրան եք առաջարկում քաղաքական գնահատական տալ:

-Տեսեք՝մենք որևէ խնդիր չենք անձնավորում, մենք կողմ ենք համակարգային փոփոխություններին: Էդ նույն հարցերը կարող եք տարիներով մեզ տալ, մենք ասում ենք, որ պետք է համակարգ փոխվի: Եվ եթե այսօրվա կառավարությունը շարունակում է նույն քաղաքականությունը, որն իրականացրել են նախորդները, ուրեմն պետք է հասկանանք, որ այս մոտեցումներն արդեն նախորդ կառավարությունները ցույց են տվել և որևէ դրական արդյունքի չեն արձանագրել: Մեր տարբերությունը, որպես ընդդիմադիր ուժի, նրանում է, որ ասում ենք՝ այս ոլորտում 0.2 տոկոսով աճը սենց է, կամ նենց, մենք ասում ենք, որ նավը չի գնում մեր տեսլականի ուղղությամբ, որ «15 կետերում» շարադրված է: Որ կա արտագաղթ,փլուզում, գործազրկություն՞

Այսօր զբաղվածության ոլորտում, եթե ստեղծվել է մի 10 -15 հազար աշխատատեղ, կառավարությունը լռում է: Է, թող ասեն, որտե՞ղ են ստեղծվել այդ աշխատատեղերը: Թող ժողովուրդը գնահատական տա:

Տեսե՞լ եք` ինչ վիճակ է գյուղական համայնքներում, մի հատ հարցրեք՝ փոփոխություններ կա՞ն, թե չկան: Ժողովուրդը պետք է այդ գնահատականը տա, որովհետև ժողովուրդն իր ձայնը վերջին ընտրություններին տվել է քաղաքական մեծամասնությանը: Ուրեմն իրենից պահանջի, որ,այ, ձայնս տվել եմ քեզ, քաղաքական մեծամասնություն, բայց դու ինչ ուղիով ես գնում:

-Պարոն Մելքումյան, մինչև 2022 թվականը գոնե ՀՀԿ-ին է վերապահված կառավարություն ձևավորելու իրավունքը: Եթե Դուք պարբերաբար հիշատակում եք այդ 15 կետերի մասին, ապա նշանակում է, որ դրանք իրականացնելու համար կամ պետք է գնաք հեղափոխական ճանապարհով կամ ՝ կոալիցիոն: Մանավանդ, որ, ինչպես մենք գիտենք՝«քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»:

-Ես ասել եմ՝ քաղաքականությունը ճշգրիտ հաշվարկելի ոլորտ է, գիտության նման մի բան է: Այսինքն՝ «եթե»-ներով, թե ինչ կլինի մինչև 2022 թվականը, եկեք չխոսենեք:« Եկեք խոսենք այն մասին, թե ինչ կարող ենք անել օրենքով մեզ վերապահվածի շրջանակներում: Դա առաջին հերթին օրենսդրական աշխատանքն է, եթե հետևել եք՝ կառավարությունը երեկ մեր 3 նախագծերը մերժեց: Եվ նաև խորհրդարանական վերահսկողություն: Եվ նաև նոր սահմանադրությամբ լուրջ վերահսկողական գործառույթներ կան վերապահված: Ինչ վերապահված է, լիարժեք ու համակողմանի իրականացնում ենք:

-Իսկ հնարավո՞ր է՝ կոալիցիա մտնելով փորձեք նավը ձեր տեսլականով տանելու:

-Կրկնում եմ՝ «եթե»-ներով կամ ինչ-որ կանխատեսումներով չենք խոսում: Այսօրվա դրությամբ կոալիցիայի մասին որևէ խոսակցություն չկա, մենք գնում ենք մեր ընթացիկ աշխատանքները ծավալելու ուղղությամբ: Ասեմ նաև, որ մեր ֆրակցիայում, որի օրենսդրական աշխատանքների համակարգողը ես եմ, բավականին լուրջ աշխատանք է տարվում:

-Տեսեք. պարզ է, որ մինչև 2022 թվականը վարչապետը լինելու է կամ Սերժ Սարգսյան, կամ Կարեն Կարապետյան: Այլընտրանքը սա է և, ելնելով մինչև այս Ձեր ասածներից՝ կոնկրետ ձեզ համար նախապատվություն կա՞` Սերժ Սարգսյա՞ն, թե Կարեն Կարապետյան:

-Դա քաղաքական մեծամասնության խնդիրն է. հիմա դեռ վաղ է դրա մասին որևէ բան ասելը: Կգա ժամանակը, մեր հարցադրումներն, անպայման, կանենք: Հիմա դրա մասին վաղ է խոսելը: Ավելին՝ քաղաքական գործչի համար հիմա դրա մասին խոսելն առնվազն քաղաքական կարճատեսություն է: Դա իրենց խնդիրն է, բայց, իհարկե, մենք էլ միանշանակ մեր տեսակետները պետք է հայտնենք: Բայց դեռ վաղ է:

-Կա կարծիք, որ ԲՀԿ-ում ոչ ոք չի կարող հենց այնպես քննադատել կառավարությանը ու ավելին՝ դա ուղղորդվել է նախագահականից:

-Դա շատ ծիծաղելի է, մենք միշտ էլ քննադատել ենք, և միշտ էլ մեր քննադատության պակաս չի եղել: Հետևե՛ք մեր գործունեությանը, ինչ կառավարություններ եղել են, տեսել ենք՝ կառավարությունը նավը չի տանում ճիշտ ուղղությամբ, ասել ենք:

tert.am


Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

10:06

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ...

00:00

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

00:00

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի...

12:10

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի...

12:03

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

11:49

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր...

11:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47