Երիտասարդ նկարիչ Ռաֆայել Մեգալի ստեղծագործություններում բազմերանգ ու փարթամ բնության մեջ ընկղմված նրբագեղ և ագրեսիվ հովազներ են պատկերված: «Հովազներն իմ ծաղկած այգում» խորագիրը կրող ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 29-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:
«Հովազներ կարելի է տեսնել մատենադարանում պահվող ձեռագրերում, հայկական մանրանկարչության մեջ, եկեղեցիների վրա, անգամ Հայաստանի պատմության թանգարանում գավաթ կա, որի վրա հովազներ են պատկերված: Փորձել եմ նրանց նորովի լուծումներով որպես հայկական խորհրդանիշ ներկայացնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ռաֆայել Մեգալը:
Անդրադառնալով գործերից մեկին՝ նկարիչն ընդգծեց, որ Արշիլ Գորկու պատառոտված կտավով ցանկացել է մի ազգի կոտորած ցույց տալ. «Կտավում պատկերված են երկգլխանի հովազներ. գլուխներից մեկը օսմանյան կայսրությունն է խորհրդանշում, մյուսը՝ երիտթուրքերին, նրանք նստած են հայկական գորգի վրա»:
Նկարիչն ասաց, որ ներկայացված հավաքածուն դրական արձագանքների է արժանացել նաև Վենետիկում ու գրավել արվեստասերների ուշադրությունը:
«Կարծում եմ՝ Ռաֆայելին Աստված իսկապես օրհնել է, և հենց նրա կամոք է, որ մենք նման տաղանդավոր ու հեռանկարային երիտասարդ նկարիչ ունենք: Մեգալը պրպտող անձնավորություն է ու միշտ ձգտում է ավելին անել, կատարելագործվել, իսկ դա նրա մեծագույն առավելությունն է: Ռաֆայելը խենթանում է նկարչության համար և նրա առաջնային նպատակը իր ստեղծած կտավները վաճառելը չէ: Նկարչությունը նրա համար պոռթկում է»,-շեշտեց գեղանկարիչ Հրայր Գրիգորյանը:
Ռաֆայել Մեգալի կտավների համադրող իտալացի մասնագետ Դեմետրիո Պապպարոնիի խոսքով՝ երբ առաջին անգամ տեսել է Մեգալի գործերը, անակնկալի է եղել: «Շատ հավանեցի դրանք, բայց որոշեցի բարդացնել նրա գործն ու ասացի, որ ամեն բան չէ, որ ինձ դուր է գալիս: Ռաֆայելը բնավ չվիրավորվեց ու ասաց, որ մեկ ամսից կհանդիպենք: Այնուհետև ուղարկեց իր նոր աշխատանքների լուսանկարները, և ես հասկացա, որ իմ առաջ իսկապես մեծ տաղանդ է, որը դեռ կարող է զարգանալ ու բարձունքներ նվաճել: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ նրան»,-եզրափակեց համադրողը:
Վենետիկի բիենալեի հայկական տաղավարում Մեգալը ներկայացրել է 12 կտավ և 3 իկոնա: Այս կտավներում բնական տարրերը վերափոխվում են զարդանախշերի, որոնք ոճի, կրկնողության, կապվածության և միաձուլման միջոցով գործածվում են նաև հին հայկական մանրանկարչության մեջ և հարթաքանդակների վրա:
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 25-ը:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42