«Փաստ» թերթը գրում է.
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս նշեց, որ զգալի ընդմիջումից հետո կուսակցությունը վերամասնակցում է քաղաքական ընտրական գործընթացներին: Խոսքը մասնավորաբար Վաղարշապատում կայանալիք ընտրությունների մասին է, որին «Ժառանգությունը» ևս մասնակցում է, իսկ ցուցակի առաջին համարը Արկադի Փայտյանն է՝ ազատամարտիկ է, փոխգնդապետ, էներգետիկայի մասնագետ: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ընտրությունները «Ժառանգության» համար յուրատեսակ «ռեստարտ» փորձություն են: Բանն այն է, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Ճիշտ է, նա այս ընթացքում էլ պասիվ դիտորդի դերում չի եղել, տարբեր հարցազրույցներ է տվել, մեկնաբանություններով հանդես եկել, սակայն ինքն էլ, կուսակցությունն էլ վերջին անգամ ընտրական գործընթացներին մասնակցել են 2018 թ. Երևանի ավագանու ընտրություններին: Եվ ահա, թերթի տեղեկություններով, շուրջ 7 տարի անց «Ժառանգությունը» ոչ միայն մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, այլև նախապատրաստվում է առաջիկայում կայանալ իք խորհրդարանական ընտրություններին: Թե ինչ ֆորմատով կլինի այդ մասնակցությունը, մեզ չհաջողվեց ճշտել, սակայն կան տեղեկություններ, որ համագործակցության բանակցություններ են ընթանում մի շարք հայտնի գործիչների ու շարժումների հետ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ նախընտրական համագործակցություն ձևավորելու առումով: Կոնկրետ անուններին կանդրադառնանք առաջիկայում՝ այդ առումով տեղեկություններն ամբողջական ճշտելուց հետո: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
09:02
20:16
17:29
16:21
16:03
15:52
15:36
15:19
15:18
15:03
14:42
14:25
14:12
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02