«ժողովուրդը» գրում է.
«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այդպես էլ չարձագանքեց մամուլի նկատմամբ իշխանությունների սանձազերծած թաքուն պատերազմին. հիշում եք՝ կառավարությունը գաղտագողի ճանապարհով խորհրդարան էր ներկայացրել եւ ընդունել տվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ բարդացրել են լրատվամիջոցների աշխատանքը: Կառավարությունը փորձում է մամուլին հարվածել նաեւ օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ՝ ստիպելով պաշտոնական ծանուցումները հրապարակել ոչ թե լրատվամիջոցներում, այլ բացառապես azdarar.am կայքում, արգելվել է գերատեսչություններին թերթեր բաժանորդագրվել՝ այդպես զրկելով թերթերին ֆինանսական մուտքերից: Եւ, վերջապես, կառավարությունը մտադրվել էր շրջանառության մեջ դնել տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում խայտառակ վատթար պայմաններ էր ստեղծում լրատվամիջոցների համար, սահմանափակելով ինֆորմացիա ստանալու իրավունքը. այս վերջին դեպքը հնարավոր եղավ կանխել ամենասկզբում, երբ հրապարակվեց նախագծի սեւագիր տարբերակը, եւ կառավարությունը շտապեց հայտարարել, թե այդ փաստաթուղթն անհայտ ծագման է: Եւ ահա, չնայած իրադարձությունների այս շղթային, ՄԻՊ-ը քար լռություն է պահպանում, կարծես այդ ամենն իր իրավասությունների շրջանակներում չէ, եւ, ընդհանրապես, Արման Թաթոյանը վերջերս անցել է ընդհատակ: Հետաքրքիր է՝ նա ասելիք չունի՞ ոտնահարման այս դեպքերի վերաբերյալ, թե իրապես հարմարվել է ՀՀԿ իրավունքների պաշտպան տիտղոսին»:
Կարդացեք թերթի այսօրվա համարում:
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23