«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 26-ին պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում վերջնական որոշում է կայացրել, եւ Արտաշատում ՀՀԿ թեկնածուն կլինի վարչապետի որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Կարեն Բենիամինյանը:
Արտաշատը ուշադրության կենտրոնում էր, քանի որ նախկին քաղաքապետը կայացած խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանն էր: Արտաշատն ավանդաբար համարվում էր Աբրահամյանների ազդեցության գոտին, իսկ վերջին շրջանում շատ են շրջանառվում խոսակցությունները, որ հիմա Արարատի մարզում «հարցեր լուծողները» դարձել են մարզպետ Արամայիս Գրիգորյանն ու նրա եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ովքեր ուզում են իրենց ազդեցությունը տարածել նաեւ Արտաշատում: Ու երբ Արգամ Աբրահամյանը տեղափոխվեց ԱԺ, Հովիկ Աբրահամյանն էլ այլեւս «մայր գետից պոկված փոքր առվակի» կարգավիճակին է արժանացել, առավել հետաքրքիր էր դառնում՝ Աբրահամյանները «կհանձնե՞ն» Արտաշատը, թե՞ ոչ:
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ օրերս Ազգային Ժողովում հանդիպում ու առանձնազրույց են ունեցել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության Արարատի մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը: Թե ինչ թեմայով են նրանք խոսել, մեր աղբյուրը չգիտեր, բայց, ենթադրվում է, այդ խոսակցությունը եղել է Արտաշատի առաջիկա ընտրությունների թեմայով: Ուշագրավ է, որ հենց այդ զրույցից հետո Գագիկ Պողոսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ ՀՀԿ-ն արդեն վերջնական որոշեց, որ Արտաշատում ՀՀԿ թեկնածուն կլինի Կարեն Բենիամինյանը:
Ըստ ամենայնի, Աբրահամյաններն ու ՀՀԿ-ն իսկապես համաձայնության են եկել Արտաշատում քաղաքապետի թեկնածուի հարցում: Ամեն դեպքում, տարբեր հանրապետականների հետ շփումներից հասկանալի է՝ ՀՀԿ-ում վստահ են, որ Արտաշատում խնդիրներ չեն ունենալու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23